23 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

«Սերժ Սարգսյանը հոխորտում էր, բավական ազատ էր խոսում»

Քաղաքական-հասարակական գործիչ, գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը գտնում է, որ Հայաստանում աստիճանաբար նվազում է ռուսական ազդեցությունը, և կառավարման վրա ավելանում է Եվրամիության ազդեցությունը: «Հիմա Ռուսաստանի, Ղրղզստանի ու Բելառուսի ազդեցությունն է շատ մեծ Հայաստանի վրա, հետագայում կամաց-կամաց փոխվում է դեպի Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Ըստ Արշակյանի՝ նրանց ազդեցությունը կարող է լինել ապրիլից […]

«Ի՞նչ տարբերություն, թե արդարադատության նախարարությունը ո՞ր ամանում է ցանկանում եփել իր «աջաբսանդալը»

«Ի՞նչ տարբերություն, թե արդարադատության նախարարությունը ո՞ր ամանում է ցանկանում եփել իր «աջաբսանդալը»: Ակնհայտ է, որ«Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենսգրքից հանելով փաստաբաններին տուգանելու մասին տխրահռչակ դրույթը, նպատակ է հետապնդվում այս պահին չեզոքացնել ակնհայտ անհամաձայնությունն ու դժգոհությունը, հետո որոշ ժամանակ անց նորից ներկայացնելով այն արդեն դատավարական օրենսգրքերում՝ հասնել ցանկալի արդյունքի: Կարծում եմ, որ արդարադատության նախարարության «համառությունը»  պեռք է […]

«Կառավարական համակարգի փոփոխությունը շատ շաբլոն է» (տեսանյութ)

«Կառավարական համակարգում կատարվող փոփոխություների տրամաբանությունն ու նպատակահարմարությունը ես այլ ձևով եմ տեսնում, դա շատ շաբլոն է արված»,-Henaran.am-ի հետ զրույցում նկատեց հասարակական-քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը՝ խոսելով Կառավարությունում առաջին փոխվարչապետի պաշտոնի ստեղծման մասին: Ըստ նրա՝ դրսից են մեզ ասում, թե ինչպիսի համակարգ պետք է լինի Հայաստանում:

«Գոնե տեսնում ենք, որ նախագահի պաշտոնին ներկայացվող մարդն ունի թե՛ փորձ, թե՛ կրթություն» (տեսանյութ)

ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը խորհուրդ է տալիս ՀՀԿ-ի նախընտրելի թեկնածու Արմեն Սարգսյանի մասին խոսելուց առաջ նախ գիտակցել, որ  նա հասարակության օգնությամբ չի գալիս այդ պաշտոնին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հովհաննես Իգիթյանը նկատեց՝ ՀՀ նախագահի պաշտոնից ներկա սահմանադրության պայմաններում մեծ սպասելիքներ ունենալ չի կարել: «Այս պաշտոնում ընտրված մարդը չի կարող էապես փոխել: Հայաստանում ամեն պաշտոնում […]

Կարիք չկա ամեն մի ապուշություն ու անհեթեթություն, որը կապ չունի ՌԴ պաշտոնական դիրքորոշման հետ, մեկնաբանել. Շարմազանով

«Մենք շատ ենք գերագնահատում Մարկովին, և կարիք չկա ամեն մի ապուշություն ու անհեթեթություն, որը առհասարակ ոչ մի կապ չունի Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշման հետ, մեկնաբանել»,-Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով Գարեգին Նժդեհի արձանը Երևանից հանելու հարցըով ստորագրահավաք ՌԴ Պետդումայում սկսված ստորագրահավաքի մասին, որի կազմակերպիչըներից է քաղաքագետ Սերգեյ Մարկովը։ Շարմազանովը հորդորեց՝ պետք […]

Այսօր մահացած զինվորը Հայաստան էր վերադարձել, որ կատարի պարտքը

ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում այսօր՝ հունվարի 29-ին  զոհված  Հովսեփ Գրիգորյանը  Լոռու մարզի Սպիտակ քաղաքից էր:  Հովսեփ Գրիգորյանի ընտանիքի բարեկամները Henaran.am-ին հայտնեցին, որ Հովսեփ Գրիգորյանը մոր հետ բնակվելիս է եղել Ռուսաստանի Դաշնությունում: Հովսեփը հայրենիք էր վերադարձել հայրենիքի առաջ պարտքը կատարելու նպատակով: Ավելի վաղ  հայտնել էինք, որ 2018թ. հունվարի 27-ին՝ ժամը 16:25-16:45-ի սահմաններում, […]

«Լավ կլինի, որ որոշ գեներալների հասկանալի լեզվով բացատրվի…»

«Շատ լավ է, որ զինված ուժերի գեներալների թիվն ամեն տարի մի քանիսով ավելանում է: Բայց շատ ավելի լավ կլինի, որ որոշ գեներալների հասկանալի լեզվով բացատրվի, որ իրենց պաշտպանության նախարարի իրավասություններ չվերագրեն և չորոշեն, թե որ սպան պետք է ծառայի, որ սպան՝ ոչ: Համոզված եմ, որ բանակում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրը պետք է դարձնել առաջնահերթություններից մեկը՝ […]

Նարեկը զոհվեց բանակի օրը

«8-տարի առաջ բանակի  օրը հողին հանձնեցին Նարեկ Մարգարյանին Նրանք այսօր էլ մեր շարքերում են: Փառք տանք բոլոր նրանց, ովքեր ընկան մարտում, փառք նրանց կամքին ու խիզախությանը։  Այս փառապանծ օրը հողին հանձնեցինք հերոս ` Նարեկ Մարգարյանին …Գիտենք քո խիզախության մասին, հայրենիքի հանդեպ քո նվիրվածության, Փառք ու պատիվ իմ կողմից բոլոր այն տղաներին, ովքեր սարերում, ձորերում կնքելով իրենց մահկանացուն […]

Ի՞նչ վիճակում է Արա լեռը բարձրանալիս տուժած Էդգար Նավասարդյանը

Հունվարի 28-ին Արա լեռը բարձրանալիս տուժած 38-ամյա Էդգար Նավասարդյանը ծանր վիճակում գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: «Արմենիա» ԲԿ-ից Henaran.am-ը տեղեկացավ, որ հիվանդը տարբեր ծանր վնասվածքներ է ստացել՝ կոնքի կոտրվածք եւ ստորին վերջույթների (ազդոսկրերի) բազմաթիվ ջարդվածքներ: Նրան վիահատել են եւ կմախքային ձգում տեղադրել, սակայն Էդգարին օրթոպեդիկ կոնստրուկցիաների կիրառմամբ եւս մեկ բարդ վիրահատություն է սպասվում: […]

«Ադրբեջանական «սև ցուցակում» նոր պատգամավոր է հայտնվել

«Ադրբեջանական «սև ցուցակում» նոր պատգամավոր է հայտնվել: Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լարս Ադակուսսոնի այցը Արցախի հանրապետություն կրկին «կոմայի» մեջ է գցել Ադրբեջանի ԱԳՆ-ին: Սվորության համաձայն ազեռի պաշտոնյանները մեղադրել են պատգամավորին և նրա անունը նույն պահին հայտնվել է «սև ցուցակում»: Ադրբեջանի ԱԳՆ-ն երևի տարեկան ֆիքսված քանակի մարդկանց պետք է տեղավորի իրենց ցուցակում: Դե տարին էլ նոր է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի