05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Երկրին այս պահին պետք են պրոֆեսիոնալ կադրեր, ՀՀԿ-ում կան այդպիսիք. Նաիրա Զոհրաբյան

Հատկապես հեղափոխությունից հետո, երբ երկիրը համակարգային փոփոխությունների ճանապարհով պետք է գնա, ամենապահանջված գործոնը պրոֆեսիոնալ կադրեր են: Այս մասին լրագրողների հետ զրույցում  ասաց ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում կարող են ներկայացված լինել նաև ՀՀԿ-ական գործիչներ: Զոհրաբյանը նշեց, որ այս հարցում համամիտ է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ՝ չի կարելի մարդկանց պիտակավորել միայն նրա համար, որ եղել են ՀՀԿ-ի անդամ:

«Այստեղ պետք է համաձայնեմ Փաշինյան Նիկոլի հետ՝ չի կարելի մարդկանց դատապարտել և նրանց քաղաքական կենսագրությունը ջնջել միայն նրա համար, որ նրանք եղել են Հանրապետական կուսակցության անդամ: Համաձայն եմ նրա հետ, որ այն գործիչները, որոնք կրիմինալ անցյալ չեն ունեցել, կոռուպցիայի մեջ թաթախված չեն եղել, որոնք պրոֆեսիոնալ են, իսկ այդպիսի մարդիկ Հանրապետական կուսակցության կազմում կան, պետք է լինեն խորհրդարանում և պետական համակարգում»,-նշեց պատգամավորը:

Վերջինս, որպես օրինակ հիշեց ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանին:

«Օրինակ՝ Արփինե Հովհաննիսյանը պրոֆեսիոնալ պատգամավոր է, և ասել, թե նա վատ անցյալ ունի՝ առնվազն ծիծաղելի է: Երկրին այս պահին պետք են պրոֆեսիոնալ կադրեր, պրոֆեսիոնալ մասնագետներ»,- եզրափակեց նա՝ հավելելով, որ այստեղ չպետք է կարևորել մարդու կուսակցական պատկանելությունը:

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ