14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Ինքնասպանություն աղանդի պատճառով /տեսանյութ/

Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ամարյանը  ընդգծում է, որ քայքայիչ աղանդների պատճառով շատ ընտանիքներ են տուժել, սակայն կոնկրետ դեպքեր չի ցանկանում հրապարակել: «Ինքնասպանություններ են լինում, ընտանիքներ քանդվում…»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ալեքսանդր Ամարյանը: Ամարյանը նշում է, որ եկեղեցին ու պետությունը պետք է միջոցներ ձեռք առնեն: Մանրամասները՝ տեսանյութում:

Մեր ձեռքին են Աստծուն տեսնելն ու չտեսնելը

«ԵՍ ՄԻԱՅՆ ՆՐԱՆԻՑ ԵՄ ՍԱՐՍԱՓՈՒՄ ՈՒ ԴՈՂՈՒՄ, ԱՐՏԱՍՎՈՒՄ ՈՒ ՄԵԾԱՊԵՍ ՀԱՌԱՉՈՒՄ, ՈՐ ԿԱՐՈՂ ԵՄ ԱՍՏԾՈՒ ՍԻՐՈՒՑ ԶՐԿՎԵԼ, ՆՐԱ ՔԱՂՑՐ ԿԵՐՊԱՐԱՆՔԸ ՉՏԵՍՆԵԼ ԵՎ ՆՐԱ ԵՐԱՆԱՎԵՏ ՁԱՅՆԸ ՉԼՍԵԼ» «Չարհամարհենք Աստծո համբերատարությունն ու ներողամտությունը, քանի որ Աստծո բարությունը մեզ ապաշխարության է հրավիրում։ Մեր խստասրտության ու անզեղջ սրտի պատճառով մեզ համար բարկություն չդիզենք Աստծո արդար դատաստանի բարկության օրը Աստծո, […]

Ինչ ասաց Հիսուս Քրիստոսը հարստության մասին

Ժողովրդի միջից մէկը նրան ասաց. «Վարդապե՛տ, ասա եղբօրս, որ ժառանգութիւնը ինձ հետ բաժանի»: 14 Եւ նա նրան ասաց. «Ո՛վ մարդ, ինձ ո՞վ դատաւոր կամ բաժանարար կարգեց ձեր վրայ»: 15 Ապա ժողովրդին ասաց. «Տեսէք, որ զգոյշ լինէք ամէն տեսակ ագահութիւնից, որովհետև մարդու կեանքը իր կուտակած հարստութեան մէջ չէ»: 16 Եւ նրանց մի առակ պատմեց ու ասաց. […]

Սա առևտուր է, սեր չէ

Մենք պիտի զգույշ լինենք, որ ՍԵՐԸ չշփոթենք «ես քեզ դու ինձ» սկզբունքի հետ: Սա առևտուր է, սեր չէ: Քո միջի սերն այն է, ինչ քեզանից բխում է դեպի դուրս, անկախ որևէ հանգամանքից, այլ ոչ թէ այն ինչ դու ակնկալում ես ստանալ շրջապատից: Եթե մարդկանց բարիք պարգևելու այդ բխումը քո մեջ չլինի, դու չես կարող նույնիսկ […]

Աղոթք Հայր Աստծուն

Մանկությունն իմ Քեզանով և ի սեր Քեզ անցկացվի, իմ երիտասարդությունը Քեզանով փառավորվի, իմ ծերությունը Քեզանով բարեբեր լինի, իմ մահը Քեզանով կենդանանա, և Դու լինես իմ ողջ կյանքի մատակարարն ու վայելչապես կարգավորողը: Տես մարդասեր, անձիս պաղատանքները, լսիր աղոթքները՝ իմ շուրթերից, պարգևիր ինձ իմ խնդրվածքները, ունայն մի արձակիր ինձ Քեզանից, Թագավոր առատապարգև, զարդարիր իմ անզարդությունն այս աղոթքների […]

Աստվածաշունչը սովորեցնում է

Եթե մարդ արդարություն է սիրում, ապա արդարության վաստակի արդյունքը առաքինությունն է, որովհետև նա է, որ սովորեցնում է գիտություն և խոհեմություն, արդարամտություն և արիություն, որոնցից առավել պիտանի բան չկա մարդու կյանքում (Իմաստ. 8։7)։

Արհեստական աբորտի դեմ /տեսանյութ/

Աբորտը մարդկության առջեւ ծառացած ամենամեծ խնդիրն է: Եթե գիտակցված սեփական երեխային սպանող ծնողներից շատ-շատերը ծանոթ լինեին Աստծո խոսքին, որը օրհնում է ամեն երեխայի ծնունդը, քանի որ ամեն երեխա Աստծո ողորմությունն է, դժվար սպանեին իրենց երեխաներին: Այո, սա մարդասպանություն է, քանի որ մոր որովայնում սաղմնավորման առաջին օրից սաղմը հոգի ունի, որն Արարիչն է տալիս: Այսօր սելեկտիվ […]

Աղոթք հիվանդների համար

Օգնիր մեզ, Տե՛ր, օգնիր, Աստված Փրկիչ մեր, Քո մեծ և փառավորյալ անվանդ համար: Ե՛կ, Տե՛ր, տեսության հիվանդացած հոգուս, դիր Քո ձեռքն իմ վրա և բժշկիր՝ ասելով. «Զորացի՛ր, վերցրո՛ւ քո մահիճը և գնա կյանքի արդարության տանող ճանապարհով»: Տեր Աստված մեր, փարատիր ցավերն ու բժշկիր հիվանդությունները Քո ժողովրդից, և ամենահաղթ խաչիդ նշանով բոլորին կատարյալ առողջություն շնորհիր, որով […]

Երկնավոր Հայր, շնորհիր փարթամացած մեծատուններին ողորմած, բարի ու գթառատ հոգի

Երկնավո՛ր Հայր, ազատի՛ր գերվածներին և փրկի՛ր բանտարկվածներին, նավորդներին բարվո՛ք առաջնորդիր և ծովի ալիքներից փրկի՛ր, ճանապարհորդներին անխռով իրենց աշխարհն ու ժառանգությա՛նը վերադարձրու, ազատի՛ր դիվահարներին, առողջացրո՛ւ հիվանդներին և այլ ախտերով տառապողներին փորձանքներից փրկի՛ր, համբերողներ ու իմաստուններ դարձրու իրենց վշտի պահին: Շնորհի՛ր աղքատներին համբերության սուրբ վարք, շնորհի՛ր փարթամացած մեծատուններին ողորմած, բարի ու գթառատ հոգի, նաև պարգևի՛ր կատարյալ սեր աղքատների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված