16 Մարտի, Կիրակի, 2025
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ իր աղոթքն ու օրհնությունը բերելու բուժվող զինվորներին

Հոկտեմբերի 6-ի երեկոյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ իր աղոթքն ու օրհնությունը բերելու կենտրոնում բուժվող զինվորներին, որոնց թվում նաև վիրավորում ստացած ավագ գնդերեց Հրայր սարկավագ Լալայանին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից։ «Նորին Սրբությունը զրուցել է յուրաքանչյուր զինվորի հետ և փոխանցել շուտափույթ ապաքինման իր […]

Այսօր՝ ժամը` 22։00֊ից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ բոլոր եկեղեցիներում ողջ գիշեր կաղոթեն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ` այսօր՝ ժամը` 22։00֊ից սկսյալ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ամբողջ գիշեր եւ հայաստանյան թեմերի բոլոր եկեղեցիներում փոխեփոխ կատարվելու է աղոթք եւ սաղմոսերգություն Արցախի ժողովրդի եւ հայոց բանակի համար։ Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ ՏԵՐ ՎԱՀՐԱՄ քահանա ՄԵԼԻՔՅԱՆԸ:

Երբ ցավից մռնչում ես

Սրտի տրոփյունը աղոթք է, Աչքի արտասուքը աղոթք է, Աստծու ներկայության զգացումը աղօթք է… Շենուդա Գ. Պապ.   Եկեղեցու Սուրբ Հայրերը ասում են երբ ծանր հոգեվիճակում ես և ցավից մռնչում ես և չես մխիթարվում անարդարության պատճառով, ապա մտածիր անելի վեր, մի ավելի ցավալի բանի մասին և կմխիթարվես:   Այս երեկո խորհենք այդ ցավալի իրականության մասին: Խաչի […]

Պատրաստ ․ Տավուշի հոգեւոր առաջնորդի կոչը /տեսանյութ/

«Մենք ապրել ենք սահմանապահի վեհ գիտակցությամբ, ապրել ենք մեր պետականության դարպասները կրողի մեծ պատվով և այդ պատվով էլ շարունակելու ենք մեր կյանքը:   Մենք ոչ նահանջելու տեղ ունենք, ոչ էլ վախենալու, խուճախի և տագնապի մատնվելու. այս գիտակցությամբ ենք մենք հաղթելու: Ամուր մնացեք:   Անկասկած հաղթելու ենք»: Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ուղերձը սահմանապահ տավուշցիներին և զինվորներին:

Զորակցության համազգային աղոթք հանուն Արցախի

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հոկտեմբերի 3-ին՝ ժամը 18։00-ին, Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր վանքերում և եկեղեցիներում կկատարվի զորակցության համազգային աղոթք հանուն Արցախի և հայրենյաց պաշտպանների։   Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրավիրում է բոլոր հայորդիներին իրենց առանձնական աղոթքով միանալ համազգային զորակցության արարողությանը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի