Այսօր դրված է Հայաստանի պետականության փրկության հարցը. Պետրոս Ղազարյանի հարցազրույցը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ /Տեսանյութ/

Ամրացրո՛ւ ինձ Քո երկյուղով, Տե՛ր, զորացրո՛ւ տկարիս Քո զորությամբ, առողջացրո՛ւ հոգուս հիվանդությունը, բժշկի՛ր մարմնիս ցավերը և հաստատի՛ր իմ սրտում Քո սիրո ջերմությունը, որ չարչարակից լինեմ Քո սրբերին: #sarkavagagirq #աղոթք #Եփրեմ_Ասորի #օրվաաղոթք #ԵփրեմԱսորի #զորավորաղոթք #Սարկավագագիրք
Նոյեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Վայոց Ձորի Ջերմուկ քաղաք։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած շքախմբին Ջերմուկ քաղաքի մուտքի մոտ դիմավորեցին Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանը։ Այնուհետև Նորին Սրբությունը հոգևոր դասի և մարզային ու քաղաքային իշխանությունների հետ […]
Տեր Նշան քահանա Ալավերդյանը ուղիղ եթերում անդրադարձել է աստվածաշնչյան որոշ դրվագների եւ դրանց պրոյեկտմանը մեր կյանքում:
Ո՛վ ամենակալ և ամենակարող Տեր և Աստված իմ, որ այսօրը քո ամենազոր և բարձրագույն խոսքով ջրերի զանգվածը անջրպետելով բաժանեցիր երկու մասի և անսուտ ամրությամբ սահմանեցիր երկնքի հաստատությունը ջրերի մեջ` բոլոր զվարթունների զբոսավայր: Ընկնում եմ Քո առջև և աղաչում Քեզ. Ասա՛այդ խոսքովդ ինձ` «Թողնված են քե՛զ մեղքերդ» (Մատթ., Թ 5) բազում: Որովհետև իմ անօրինությունները բարձրացան իմ […]
Իմ հույս Հիսուս Քրիստոս, քեզ եմ հույս տածում, եւ աղաչում եմ, որովհետեւ շատ են իմ հանցանքները ծովի ավազներից, երկնքի աստղերից ավելի, անթիվ, քան ալիքները, որ շարժվում են ծովում: Ահա ցույց կտամ մեղքերս եւ անօրինությունս, որ թաքցրի քեզնից, մեղա, Տեր, մեղա, եւ անօրինությունս ինքս գիտեմ: Մի հիշիր իմ մեղքերը, Տեր իմ, Տեր, եւ իմ ամբարշտությունը մի […]
Շատ կարևոր է, երբ տանն աղոթող կա, մարդ, ով աղոթում է: Աղոթքն Աստծո շնորհն է բերում դեպի տուն: Բոլոր տնեցիները դա զգում են, նույնիսկ նրանք, որոնց սրտերը սառել են: Անդադար աղոթեք: Թադեոս վրդ. Վիտովնիցկի