Չի կշտանա
Արծաթ սիրողը չի կշտանա արծաթից, ոչ էլ հարստություն սիրողը իր եկամուտներից, ուստի դա եւս ունայնություն է: Ժողովող 5.9
Արծաթ սիրողը չի կշտանա արծաթից, ոչ էլ հարստություն սիրողը իր եկամուտներից, ուստի դա եւս ունայնություն է: Ժողովող 5.9
Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը իր facebook-ի հանրագրում գրառել է. «Սիրելիներ, Շնորհավորում եմ բոլորիս մեր պետականության՝ Հայաստանի Հանրապետության, ազատության, ինքնորոշման և անկախության տոնի Աստվածաշնորհ առիթով: Այո՛, հպարտ ենք որ ունենք մեր իսկ պետությունն ու պետականությունը, սակայն այդ հպարտությունը նաև նշանակում է պատասխանատվություն՝ պատասխանատվություն մեր Հայրենիքի, պատասխանատվություն հայ մարդու, պատասխանատվություն մեր արժանապատվության, բարեկեցիկ կյանքի, […]
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Անկախության տոնի բերկրաշատ առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում համայն մեր ժողովրդին` ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: Պատմական ու նվիրական է այս օրը: 1991 թվականին մեր ժողովուրդը իրականացրեց անկախ ու ազատ ապրելու դարավոր իր երազանքը և հաղթահարելով պատերազմի ու շրջափակման […]
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Կիրակոս աբեղա Դավթյանը, ազատվելով Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, նշանակվել է Գեղարքունիքի թեմի առաջնորդական տեղապահ: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
Աստված երբեմն ուշացնում է տալ մարդկանց խնդրածը, որպեսզի պարգևների հարգը լավ իմանան և ինչ որ առնում են, չկորցնեն, քանզի մարդիկ սովոր են անաշխատ ստացած բարիքներն անհոգությամբ կորցնել: Երբեմն էլ ուշացնում է, որպեսզի խնդրողներին առավել արիացնի աղոթքի ջանքերի մեջ և գերագույն պարգևների արժանացնի: Իսկ երբեմն արագորեն շնորհում է, որպեսզի կարճամտությամբ վհատվելով՝ չհուսալքվեն: Պողոս պատրիարք Ադրանուպոլսեցի
Քո դիմաց ծունկի եկած` ամբողջ սրտով աղաչում ենք և գթությունդ հայցում, բարերար և բազումողորմ Աստված: Ինչպես Քո ծառաներին խոստացար` ասելով. «Ինչ որ հավատքով խնդրեք Հորից` Որդու անունով, կտրվի ձեզ», այս պահին շնորհի՛ր և իրենց բարի կատարման հասցրու Քեզ հավատացողներիս խնդրանքները, որովհետեւ Քե՛զ ենք ապավինել: Քո առատ ողորմությամբ մխիթարի՛ր մեզ այս կյանքում և առաջնորդելով` երկնքի անպատմելի […]
Աղոթքը քրիստոնյայի կենդանության շունչն է, ոչ թե մի բան է, որը դարձնում է նրան կենդանի, այլ վկայում է նրա կենդանության մասին: Օսվալդ Չեմբերս
«Աստված կա: Մեզ պետք չէ դա ապացուցել: Աստծո գոյությունն ապացուցելը իրականում սրբապղծություն է, իսկ հերքելը՝ անմտություն: Աստված ապրում է ողջ մարդկության խղճմտանքի եւ գիտակցության մեջ: Նա իր գոյությունն արդեն ապացուցել է Տիեզերքում եւ բնության մեջ: Աստծո գոյությունը հերքելը աստղերով առլեցուն երկնքի տակ, թանկանգին մարդկանց շիրիմների մոտ կամ խոշտանգվող նահատակի երանելի մահվան պահին կարող է միայն […]
Բնավորության այսպիսի գծերը կարծես թե այնքան էլ մոդայիկ չեն այսօր այս աշխարհի չափանիշներով, սակայն հիշեք, որ իրականում սա թագավորական էության բնավորություն է, որը մեր Երկնային Հայրն ուզում է կերտել մեր մեջ, որպեսզի կարողանանք այսպիսի էությամբ մտնել Նրա Արքայություն… Ահա թե ինչպիսի պատվերներ և խոստումներ կան Սուրբ Գրքում այդ գծերից յուրաքանչյուրի մասին. Սեր -«Սա է իմ […]