Բաց մեզ, Տեր

Պահք ասելով առաջին հերթին պատկերացնում ենք սննդի ու հոգևոր պահեցողության ընդհանուր դրույթները։ Իսկ գործնականում այն ենթադրում է հսկել, պահպանել։ Պահքն այն ժամանակն է, երբ մեր միտքը «պահակ» է կանգնում, հսկում է հոգուն՝ այնտեղ պահված գանձը պահպանելու համար։ Մարդը հանուն շահի, սեփականության, դրամի պատրաստ է ցանկացած քայլի։ Եվ որքան ագրեսիվ է արտաքնապես, ակտիվ՝ նյութական արժեքները պահպանելու […]
Տեր Աստված ասում է. -Ով մեղք գործի, նա էլ պետք է մեռնի, իսկ որդին հոր մեղքը չպիտի կրի, ոչ էլ հայրը՝ իր որդու անիրավությունները: Արդարի արդարությունն ընկնելու է իր վրա, անօրենի անօրենությունը՝ իր վրա: -Անօրենը եթե հետ կանգնի իր գործած անօրենություններից ու պահի իմ բոլոր պատվիրանները, արդարություն գործի ու ողորմություն անի, ապրելով ապրելու է ու […]
Պահք պահելը պետք է լինի ոչ միայն ուտելիքից, այլ նաև մեր անձերը պետք է հեռու պահեք կռիվներից, մարդկանց դատելուց, նախանձից ու էգոիզմից: Բարսեղ Կեսարացին ասում է, «մի գուցե դու միս չես ուտում, բայց ուտում ես քո եղբոր կյանքը»: Իսկ Ոսկեբերանն ասում է, «Ծոմ ու պահք ե՞ս պահում: Կերակրիր սովածներին, ծարավներին ջուր տուր, այցելի հիվանդներին, մի […]
Երեկ սկսվել է Մեծ պահքը: Որքան շատ եմ ապրում, այնքան շատ եմ կարեւորում նման իրադարձությունները: Ոչ թե ծեսերը, ոչ թե արտաքին դրսեւորումները, ոչ թե բոլոր ժամանակների փարիսեցիների դերասանությունները, այլ բովանդակությունը, իմաստը: Իսկ իմաստն, իմ կարծիքով, այն է, որ փոքր-ինչ զսպելով քո մարմինը՝ փորձես ավելի շիտակ նայել քո հոգուն: Որոշ ժամանակ առաջ մեզ բացատրում էին, որ […]
Մեծ պահքին, մսեղենից, ձկնեղենից, ձվեղենից ու կաթնեղենից հրաժարվելուց բացի, անհրաժեշտ է Աստվածաշունչ ընթերցել և աղոթել, մեղքերից խուսափել ու բարիք գործել: Կենդանու միս չուտելը մեզ չի օգնի, եթե չենք դադարում իրար միս ուտելուց: Տեր Վրթանես քահանա Բաղալյան
Ընկնում եմ Քո առաջ Տեր , եվ թողություն հայցում մեղքերիս համար , ընդունիր պաղատանքներս եվ քավիր անթիվ հանցանքներս. պայծառացրու միտքս եվ լուսավորիր խորհուրդներս, կարող դարձրու մարմինս անդադար մնալ Քո սուրբ անվան փառաբանության մեջ։ Սուրբ Եփրեմ Ասորի