Որպեսզի ձեզ հետ լինի Տեր Աստված
Բարի՛ն փնտրեցեք և ոչ թե` չարը, որպեսզի ապրեք և ձեզ հետ լինի Ամենակալ Տեր Աստված։ Ամոս 5։14
Բարի՛ն փնտրեցեք և ոչ թե` չարը, որպեսզի ապրեք և ձեզ հետ լինի Ամենակալ Տեր Աստված։ Ամոս 5։14
«… որովհետև կորստյան մատնվածների համար խաչի քարոզությունը հիմարություն է, իսկ մեզ՝ փրկվածներիս համար՝ Աստծու զորություն»։ Ա Կորնթ. 1.18
Ամենողո՛րմ Տեր, ողորմի՛ր բոլոր Քեզ հավատացողներին, յուրայիններին ու օտարներին, ծանոթներին և անծանոթներին, ողջերին ու մեռյալներին: Թողությո՛ւն շնորհիր նաև իմ թշնամիներին ու ատողներին իմ դեմ գործած հանցանքների համար և հե՛տ դարձրու նրանց չարիքից, որ պահում են իմ դեմ, որպեսզի Քո ողորմությանը արժանի լինեն. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: Ս . Ներսես Շնորհալի
Սույն թվականի հոկտեմբերի 16-ին, Սուրբ Անանիա Առաքյալի հիշատակության օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա Առաքյալի մասնատուփ-աջը: Ժամը 09:30-ին Փարպեցի փողոցից, թափորի ուղեկցությամբ, աջը կբերվի եկեղեցի: 10:30-ին կմատուցվի Սուրբ Պատարագ և մասունքը եկեղեցում կմնա մինչև երեկոյան ժամերգության սկիզբը՝ 17:00 :
«Աստված ամենից առաջ կամենում է, որ մենք լինենք ուրախ և մխիթարություն ունենանք: Աստված բռնապետ չէ: Նա չի ճնշում, այլ մեզ ազատություն է տալիս» : Սբ. Պաիսիոս Աթոսացի
Ապրեք Իմ Գաղտնի Վայրում, որ կատարյալ բավարարումը ճանաչեք: Հարուստ զգացեք ձեզ: Աստծո շտեմարանները լցված են բերնեբերան, սակայն հարկ է, որ դուք անձնապես ձեր հոգու աչքերով տեսնեք այս իրողությունը: Մտածեք, որ դուք տեր եք անբավ հարստությունների: Դուք ձեզ համարեք` իբրև դուստրեր Թագավորի: Այո արդեն ասել եմ ձեզ: Առատություն ցանկացեք ձեզ համար և բոլոր նրանց, ում հանդեպ […]
«Կյանքդ ապրիր այնպես, որ ամեն երեկո ինքդ քեզ կարողանաս ասել՝ իմ կյանքից մեկ օր անցավ, մեկ բարի գործ ավելացավ»: Թադեոս վրդ. Վիտովնիցկի
– Հա՛յր, լավագո՛ւյնս կարգավորես Հայոց եկեղեցու բոլոր խնդիրները – Հայոց իշխանություններին խոնարհեցնե՛ս թագավորների Թագավորի՝ Կենդանի Քրիստոսի առաջ, որ Ավետարանիդ Վարդապետությունը ընդունեն և դավանեն – Ի շահ մեր ազգի հոգեւոր փրկության և բոլոր տեսակի ախտերից ու խավարամտություններից ազատմա՛ն ծառայեցնես արժանավոր քահանաներին, բարի մշակ-մտավորականներին և ըստ օրենքի իշխանության վեր բարձրացածներին – Աստծո Կամքիդ ընդդիմացող հակառակախոսներին, նեռերին՝ շարունակական […]
Դու իմ Հայրն ես ու Տերը, Արարիչը և ստեղծողը, ու՞մ մոտ գնամ կամ ումի՞ց խնդրեմ օգնություն: Քո դեմ մեղանչեցի և Քեզ եմ խոստովանում ու աղաչում՝ մի՛ մերժիր ինձ Քո ողորմությունից և մի՛ զրկիր Քո երեսից: Աղաչում եմ Քեզ՝ բարերար Տիրոջդ և իմ բազմագութ Արարչիդ՝ հավիտենական ամոթով ինձ մի՛ ամաչեցրու և դատաստանի մեծ օրը ինձ մի դատապարտիր, […]




























