29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ …

Առաջինը՝ հպարտություն. յոթ մահացու մեղքեր

Մեղքն Աստծուն անհնազանդություն է, կամովին թե ակամա այն արարքը, խոսքը, զգացմունքը, միտքը, որը հակառակ է Աստծո կամքին և պատվիրաններին: Յոթ մահացու մեղքերն են. 1. Հպարտություն  2. Նախանձ  3. Բարկություն  4. Ծուլություն  5. Ագահություն  6. Որկրամոլություն  7. Բղջախողություն (պիղծ մտածմունքներ ու գործեր) Այս մեղքերը համարվում են մահացու, որովհետև սրանցից են սկիզբ առնում մնացած բոլոր մեղքերը: Այս […]

Մեծ պահքին հեռու մնանք անեծքներից, բամբասանքներից, սուտ վկայություններից

Մեծ պահքի  օրերին մանավանդ, հեռումնանք անեծքներից, բամբասանքներից , սուտ վկայություններից, ստախոսությունից, սուտ երդումից, մի խոսքով` մեր լեզուն մաքուր պահենք: Օրհնենք և օրհնության արժանանանք: ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ  Հակոբոս Առաքյալը իր Ընդհանրական Թղթի 3-րդ գլխի 5-12 համարներում լեզվի մասին այսպես է արտահայտվում. «Լեզուն մի փոքր անդամ է, բայց մեծամեծ բաներ է բարբառում: Ահա թե մի փոքր կրակ ինչպիսի անտառներ է […]

Տերը կլինի քո բոլոր ճանապարհների վրա և ոտքդ հաստատուն կպահի, որ չսայթաքես

Տեր Աստված ասում է. -Որդյա՛կ, մի՛ անտեսիր, այլ պահի՛ր իմ խորհուրդներն ու իմաստությունը, որպեսզի ապրի քո հոգին, և դրանք լինեն զարդ պարանոցիդ վրա, բուժում` մարմնիդ համար, և դարման` ոսկորներիդ համար։ Եվ դու ապահով կգնաս քո բոլոր ճանապարհներով, ու ոտքդ չի սայթաքի։ Եթե նստես, աներկյուղ կլինես, եթե քնես, քունդ անուշ կլինի, և չես երկնչի հանկարծահաս սարսափներից, […]

Ամբողջ սրտով հույսդ դի՛ր Աստծու վրա և մի՛ հպարտացիր քո իմաստությամբ

Տեր Աստված ասում է. -Որդյա՛կ, մի՛ մոռացիր իմ խրատները և իմ խոսքերը պահի՛ր քո սրտում, որպեսզի երկարեն կյանքիդ օրերն ու կենդանությանդ տարիները և խաղաղություն ավելացնեն:  -Թող ողորմությունն ու հավատարմությունը չպակասեն քեզանից. կապի՛ր դրանք քո պարանոցին, գրի՛ր դրանք քո սրտի լայն տախտակի վրա, և դու շնորհ կգտնես:  -Տիրոջ ու մարդկանց առջև խորհի՛ր բարու մասին: Ամբողջ սրտով […]

Մի բան փոխեք ձեր մեջ. ինչպես անցնել Պահքի շրջանը

Ի՞նչ օգուտ կլինի մեզ կերակուրներից ժուժկալելուց, եթե չհրաժարվենք հոգու չարաչար սովորություններից։ Ահա այսօր ամբողջ օրն անկերակուր անցկացրինք, երեկոյան ժամին մեր առջև դնենք սեղան՝ ոչնչով չնմանվող երեկվա սեղանին, այլ տարբեր և առավել պարկեշտ։ Թերևս մեզնից մեկը համարձակվի ասել, թե կերակուրի հետ նաև վատթար սովորությունն է փոխել։ Եվ բնավ այդ կարծիքը չունեմ։ Ուրեմն մենք ի՞նչ օգուտ ունենք […]

Սերը երկնքի արքայության բանալին է եւ հավիտենական կյանքի ճանապարհը

Սերը երկնքի արքայության բանալին է եւ հավիտենական կյանքի ճանապարհը։ Սերը մարդկանց Աստծու որդիներ եւ երկնային արքայության ժառանգորդներ է դարձնում։ Սերը երկրայիններիս երկնային եւ հողեղեններիս հրեղեն է դարձնում… Աստված սեր է եւ կամենում է, որ մենք էլ սուրբ սրտով եւ անկեղծավոր հավատով սիրենք միմյանց:  Սբ Հովհ. Մանդակունի

Աղոթք հիվանդության ժամանակ

Արի՛, Տե՛ր Աստված, տեսության հիվանդացած հոգուս, դիր Քո ձեռքն իմ վրայ և բժշկիր՝ ասելով. «Զորացի՛ր, վերցրո՛ւ Քո մահիճը և գնա կյանքի արդարություն տանող ճանապարհով»։ Փարատիր ցավերն ու բժշկիր Քո ժողովրդի հիվանդությունները և ամենահաղթ խաչիդ նշանով բոլորին կատարյալ առողջություն շնորհիր, որով մարդկության տկարությունը կրեցիր ու դատապարտեցիր մեր կյանքի և փրկության թշնամուն։ Դու ես մեր կյանքն ու […]

Ինչ սովորեցրեց Պահքի մասին Տեր Հիսուս Քրիստոսը

Կրոնաբարոյական հարցերի մասին Հիսուսի հիմնական ուսուցումները համադրված են «Լեռան քարոզում», ուր կարևոր տեղ է տրված նաև ՊԱՀՔԻՆ: Այն տեղ Հիսուսն ասում է. «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի’ լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսները այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում. ճշմարիտ եմ ասում ձեզ, ա’յդ իսկ է նրանց վարձը (այսինքն` մարդկանց երևալը և նրանցից […]

Դու ինչ-որ մեկի խնդրի լուծումն ես

«Աշխարում յուրաքանչյուր մարդ ինչ-որ մեկի խնդրի լուծումն է»: Այս միտքը մի անգամ հնչեց իմ իմաստուն տատիկի բերանից: Ես շատ զարմացա, իսկ նա, նկատելով իմ զարմանքը, կրկնեց, որ ես ինքս էլ ինչ-որ մեկի խնդրի լուծումն եմ, ապա բացատրեց իր միտքը. – Շնորհը, որ քեզ տրված է, միգուցե բոլորին չէ, որ պետք է, սակայն այն անկասկած անհրաժեշտ […]

Հայրենիքից չի կարելի երես դարձնել ձախողած գործի և կամ տեղ գտած անարդարության պատճառով

Հայրենիքից չի կարելի երես դարձնել ձախողած գործի և կամ տեղ գտած անարդարության պատճառով: Հայրենիքից չի կարելի երես դարձնել, եթե այն նեղությունների, փորձությունների ու մարտահրավերների առջև է կամ նվազ հարուստ ու հարմարավետ է: Զինվորն ու ծառան ենք հայրենիքի:  Այս պիտի լինի մեր նշանաբանը: Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի