13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ԱՍՏՎԱԾԱՇՈւՆՉ

Հարց քահանային.  Չմկրտված մարդիկ մահից հետո դրախտ կգնան թե՞ դժոխք: Նրանց համար թաղման կարգ կատարվու՞մ է.

Քրիստոս հստակ կերպով բացահայտեց փրկության պայմանն` ասելով. «Եթե մեկը ջրից ու Հոգուց չծնվի, չի կարող Աստծո արքայությունը մտնել» (Հովհ 3.5): Ս. Մյուռոնը Հայ Առաքելական եկեղեցում խորհրդանշում է Ս. Հոգու էջքը մկրտվողի վրա: Անձը ջրի մեջ երեք անգամ ընկղմվելով՝ մկրտվում և Ս. Մյուռոնով դրոշմվելով՝ Սուրբ Հոգու կենդնարար շնորհներն է ստանում։ Սա անհրաժեշտ պայման է յուրաքանչյուր մարդու […]

Ավագ Շաբաթ. Դժոխքի ավերում, Ճրագալույցի պատարագ.

Ավագ շաբաթ օրը նվիրված է Հիսուսի թաղմանը և գերեզմանի կնքմանը: Քրիստոս Հովսեփ Արեմաթացու ձեռքով իջեցվում է խաչափայտից , փաթաթվում պատանքով ու դրվում վիմափոր գերեզմանի մեջ: Վերջինիս մուտքը փակում են մի մեծ քարով: Եվ քանի որ ըստ հրեական օրենքի հանգստի ժամանակ էր, աշակերտները հեռանում են գերեզմանից այն հույսով, որ հաջորդ օրը կվերադառնան, կխնկարկեն և կօծեն Հիսուսի […]

ԱՒԱԳ ՇԱԲԱԹ. Քրիստոսի Խաչեն իջնելուն և թաղման յիշատակաւ.

Ի՛նչ օր եղա այս օրս՝ յորում Քրիստոս Բանն Աստուած ﬔռաւ, աշխարհիս ստեղծողը՝ աշխարհ աւրողի պէս սպաննուեցաւ. մէկ հատիկ անﬔղ ﬕածին որդին Մարիամու՝ թաղելու կը տանին իր ծաղիկ հասակին մէջ ﬔռած։ Ա՜խ, սուրբ Աստուածածին, աչքիդ առջև ﬔռած զաւակիդ ձեռուները գաﬔրէն հանելով՝ Խաչէն իջուցին, գիրկդ տուին: Դու ալ ողջագուրելով կ’ողբայիր և կ’ըսէիր. Վա՜խ, ո՛վ որդեակ, արդար, անարատ, […]

Ավագ Ուրբաթ . Տիրոջ խաչելությունը և թաղումը.

Ավագ ուրբաթ օրվա խորհուրդը ծանրացած է խաչելության պատմության վրա: Ինչպես արդեն ասվել է, Ավագ Հինգշաբթի երեկոյան կատարվում է «Խավարման» արարողությունը: Խավարում Խաչելությունից առաջ Տիրոջ գլխին փշե պսակ դրեցին, ծաղրեցին, անարգեցին, ապա խաչեցին, ծարավը հագեցնելու համար ջրի փոխարեն լեղի տվեցին և մեռնելուց հետո էլ տեգով խոցեցին: Քրիստոս այս բոլոր չարչարանքները հանձն առավ և խաչափայտի վրա հոգին […]

ԱՒԱԳ ՈՒՐԲԱԹ. Քրիստոսի Խաչին վրայ բարձրանալույն յիշատակաւ

Ո՜վ անﬔղ արդարութիւն աստուածային, որ իմ ﬔղքերուս կ’ուզես վրէժխնդրութիւն ընել, իրաւամբ քեզ կը ցուցնեմ ﬕածնի Որդւոյդ Աստուծոյ այս պատկերը. Տե՛ս թէ ո՛վ է որ կը բարձրանայ խաչին վըրայ: Եթէ ես չեմ ճանչնար անոր ﬔծութիւնը, անոր անﬔղութիւնը, անոր անձը՝ թէ ո՛վ է, սակայն դու, Տէ՛ր, կը ճանչնաս ու կը գթաս: Ահա ինծի համար է որ գաﬔրը […]

ԱՒԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ. Ոտնլուայի, և Հաղորդութեան աﬔնասուրբ խորհրդոյն յիշատակաւ

Ի՜նչ խոնարհութեան օրինակ էր, Տէ՛ր իմ, որ այսօր ﬔզ ցուցիր. դու ինքդ մաքրութիւն ըլլալով՝ յանձն առիր խոնարհիլ լուանալ մարդու ոտքը, որպէս զի դրսի աղտը լուանալով՝ հոգւոյն ներսի աղտն ալ լուանաս, որ մարդկային հպարտութիւնը ջնջես, խոնարհութիւն սովրեցնես: Իմ հոգիս ալ աղտոտ է ահա եօթն մահացու ﬔղքերով. այսօր, Տէ՛ր իմ, իմ հոգիս ալ լուա՛, սրբէ՛: Սիրտս լեցուած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի