Հիվանդություն եւ մահ․ Սահակ Սրբազան /Տեսանյութ/

Ապաշխարությունը մեղքի գիտակցությամբ, զղջումով, խոստովանությամբ դեպի Աստված ընթացքն է եւ Աստծո սիրով ու ողորմածությամբ կյանքը փոխելու, հոգեւորապես նորոգվելու, ընկած վիճակից վեր կանգնելու, մեղքի մեռելությունից հոգով կենդանության դառնալու ընթացքն է։ Ապաշխարությունն անպայման ուղեկցվում է աղոթքով, պահեցողությամբ եւ ողորմածությամբ։ Նպատակը մկրտության ուխտի եւ սրբության վերականգնումն է Աստծո հետ հաշտությամբ, Քրիստոսին մերձենալով եւ Սուրբ Հոգու շնորհով զորանալով։
Այսօր Մեծ Պահքի առաջին օրն է: Մեզանից շատերին թվում է, թէ Նինվե քաղաքը փրկվեց, ժողվուրդի ծամ պահելով: Այդպես չէ: Աստծո Խոսքն ասում է, որ ծոմից հետո նրան «հետ կանգնեցին իրենց չար ճանապարհներից»: Ծոմն օգնեց նրանց տեսնել թէ ինչն էին սխալ անում ու հետ կանգնեցին դրանից: «Եվ Աստված տեսավ նրանց գործերը, քանի որ բոլորը հետ էին […]
«Եթե Իմ ժողովուրդը, որի վրա Իմ անունն է դրված, զղջա, աղոթի և Իմ երեսը փնտրի ու հետ դառնա իր չար ճանապարհներից, Ես էլ երկնքից կլսեմ, կներեմ նրանց և կբուժեմ նրանց երկիրը»: Բ Մնացորդաց 7.14
Լվացվե՛ք, մաքրվե՛ք, իմ աչքի առաջ ձեր չար արարքները թոթափե՛ք ձեզնից, վե՛րջ տվեք ձեր չարագործություններին։ Սովորեք բարի՛ք գործել, արդարությո՛ւն փնտրեք, փրկեք զրկվածի՛ն, արդարադա՛տ եղեք որբի հանդեպ, իրավո՛ւնք տվեք այրուն: (Եսայի 1.16-17)
«Մխիթարե՛ք, քահանաներ, մխիթարե՛ք իմ ժողովրդին,- ասում է Աստված,- խոսե՛ք Երուսաղեմի ականջին» (հմմտ. Ես. Խ 1)։ Բավական է դադարել մարդկային բնության առաքինությունների մասին խոսելուց, որպեսզի ծուլությունն ու հեղգությունը վրա հասնեն։ Ուստի զորավարները, պատերազմից առաջ զորքին ի մի ժողովելով, նախևառաջ խրատական խոսքերով ոգեշնչում են նրանց։ Եվ այնչա՜փ զորություն է ունենում այդ խրատը, որ զրահավորվածներից շատերը՝ լինեն պատանի […]
Եթե դուք իմ ուսուցմանը հավատարիմ մնաք, իմ ճշմարիտ աշակերտները կլինեք։ Եվ կճանաչեք ճշմարտությունն, ու այն կազատի ձեզ: ( Հովհաննես 8.31-32)
Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը (Մատթեոս 28։21)
«Ապաշխարեցե՛ք և ձեզանից յուրաքանչյուրը թող մկրտվի՝ Տեր Հիսուս Քրիստոսի անունով՝ մեղքերի թողության համար և պիտի ընդունեք Սուրբ Հոգու պարգևը»: (Գործք 2. 38)