17 Ապրիլի, Հինգշաբթի, 2025
KFC

ԱՍՏՎԱԾԱՇՈւՆՉ

Պարզապես պետք է տեսնել Աստծուն և խոսել Նրա հետ

Փարիսեցին կանգնած էր մեկուսի և ինքն իրեն այս աղոթքն էր ասում. «Աստվա՛ծ իմ, շնորհակալ եմ քեզնից, որ ես նման չեմ ուրիշ մարդկանց, ինչպես հափշտակողները, անիրավներն ու շնացողները, և կամ ինչպես այս մաքսավորը։ Այլ շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում և տասանորդ եմ տալիս իմ ամբողջ եկամտից»։ Իսկ մաքսավորը կանգնած էր մեկուսի և չէր իսկ կամենում […]

Խնդրե՛ք, և ձեզ կտրվի, փնտրե՛ք և կգտնեք, բախե՛ք, և ձեր առաջ կբացվի

Մարտի 3 Օրվա խորհուրդ   «Խնդրե՛ք, և ձեզ կտրվի, փնտրե՛ք և կգտնեք, բախե՛ք, և ձեր առաջ կբացվի, 8 որովհետև, ով խնդրում է, ստանում է, ով փնտրում է, գտնում է, և ով բախում է, նրա առաջ կբացվի։ 9 Ձեզնից ո՞վ է այն մարդը, ումից եթե իր որդին հաց խնդրի, նրան քար կտա, 10 կամ ձուկ խնդրի, […]

Մինչեւ չմեռնես, հարություն չես առնի

Պահքի շրջանն է: Այս շրջանում մարդիկ առավելապես կարևորում են զղջման ու  ապաշխարության խորհուրդը՝ որպես պահքի անբաժանելի մաս: Պահքի շրջանում հատկապես տարածված է այն տեսակետը, թե մինչև չմեռնես, հարություն չես առնի: Այս ընթացքը, սակայն, խտացումն է մեր ողջ կյանքի: Մենք ամեն անգամ մեղք գործելով՝ որոշակիորեն և փոխաբերաբար մեռնում ենք, իսկ զղջմամբ ու ապաշխարությամբ՝ հարություն առնում: Մեր […]

Ծոմի օր նշանակեք

Հովելի մարգարեություն 1.14-20 14 Ծոմի օ՛ր նշանակեցէք, աղօ՛թք կազմակերպեցէք, հաւաքեցէ՛ք ծերերին, երկրի բոլոր բնակիչներին ձեր Աստծոյ տանը եւ աղօթեցէ՛ք Տիրոջը անկեղծ սրտով: 15 Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, վա՜յ ինձ այն օրը, որովհետեւ մօտ է Տիրոջ օրը. թշուառութիւն թշուառութեան վրայ պիտի հասնի: 16 Ձեր աչքերի առաջ պակասեցին կերակուրները, ձեր Աստծոյ տնից՝ ուրախութիւնը եւ խնդութիւնը: 17 Խայտացին […]

Կոտրվածին կդարձնեմ որպես մնացորդ և փշրվածին՝ հզոր ազգ․ օրվա խորհուրդը

Այն օրը,- ասում է Տերը,-կհավաքեմ փշրվածին և կընդունեմ հեռացածին ու նրանց, որոնց մերժեցին. կոտրվածին կդարձնեմ որպես մնացորդ և փշրվածին՝ հզոր ազգ, և Տերը նրանց կթագավորի Սիոն լեռան վրա այսուհետև մինչև հավիտյան։ (Միքիա 4. 6-7)։ qahana.am

Առանց Աստծո ոչինչ չենք կարող հաջողությամբ անել

Մենք պետք է հասկանանք, որ մեր տառապանքների միակ պատճառը Աստծուց կտրված լինելն է: Եթե մարդը համոզվի սրա մեջ, ապա ամեն ջանք կթափի որ մոտենա ու միավորվի տիեզերքի արարիչ Աստոծո հետ: Ու չանի մի բան, որ իրեն հեռացնում է Աստծուց: Առանց Աստծո ոչինչ չենք կարող հաջողությամբ անել: (Հովհ. 15:5): Արմեն Հարեյան

Արտաքսման կիրակի

«Տե՜ր, ողորմի՛ր մեզ, քանզի մենք մեր հույսը դրել ենք քեզ վրա: ….մեր փրկությունը նեղության ժամին քեզնից է գալու» (Եսայի 33:2): Սիրելի՛ քույրեր ու եղբայրներ ի Տեր Հիսուս Քրիստոս, Այսուհետ, երբ եկեղեցու խորհրդանշական երկինքը՝ սուրբ Խորանը վարագուրված է Մեծ Պահքից մինչ Սուրբ Հարություն, և մենք զրկված ենք Սուրբ Պատարագի ընթացքին մարմնավոր աչքերով հետևելու հնարավորությունից, Տերը մեզ հրավիրում է մեկ այլ տաճար ևս՝ մեր սրտինը՝ այնտեղ փնտրելու Տիրոջ երեսն ու մխիթարվելու: Այսօր՝ Արտաքսման […]

Մարդու ամբողջ փառքը նման է խոտածաղկի․ Օրվա խորհուրդ

Մարդու ամբողջ փառքը նման է խոտածաղկի։ Խոտը չորանում է, նրա ծաղիկը թափվում է, որովհետև նրա վրա փչում է Տիրոջ շունչը։ Արդարև, իմ այս ժողովուրդը նման է խոտի։ Խոտը չորանում է, ծաղիկը թափվում, բայց Տիրոջ խոսքը մնում է հավիտյան: (Եսայի 40.6-8)

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի