05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ծոմի օր նշանակեք

Հովելի մարգարեություն 1.14-20
14 Ծոմի օ՛ր նշանակեցէք, աղօ՛թք կազմակերպեցէք, հաւաքեցէ՛ք ծերերին, երկրի բոլոր բնակիչներին ձեր Աստծոյ տանը եւ աղօթեցէ՛ք Տիրոջը անկեղծ սրտով:
15 Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, վա՜յ ինձ այն օրը, որովհետեւ մօտ է Տիրոջ օրը. թշուառութիւն թշուառութեան վրայ պիտի հասնի:
16 Ձեր աչքերի առաջ պակասեցին կերակուրները, ձեր Աստծոյ տնից՝ ուրախութիւնը եւ խնդութիւնը:
17 Խայտացին երինջները իրենց մսուրներում, ապականուեցին գանձերը, տապալուեցին շտեմարանները, քանի որ ցորենը խորշակահար եղաւ:
18 Ի՞նչ ամբարեմ նրանց մէջ: Լացեցին նախիրների խմբերը, որովհետեւ նրանք արօտ չունէին, եւ ոչխարների հօտերը սատկեցին:
19 Քեզ եմ աղօթում, Տէ՛ր, որովհետեւ հուրը սպանեց անապատի գեղեցկութիւնը, բոցը լափեց ագարակի իւրաքանչիւր ծառ,
20 վայրի կենդանին քեզ նայեց, քանի որ ցամաքեցին ջրի վտակները, եւ հուրը կերաւ անապատի գեղեցկութիւնը:
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ