Ինչի՞ վրա պետք է կենտրոնանալ Մեծ Պահքի առաջին օրը

Այսօր Մեծ Պահքի առաջին օրն է: Մեզանից շատերին թվում է, թէ Նինվե քաղաքը փրկվեց, ժողվուրդի ծամ պահելով: Այդպես չէ: Աստծո Խոսքն ասում է, որ ծոմից հետո նրան «հետ կանգնեցին իրենց չար ճանապարհներից»: Ծոմն օգնեց նրանց տեսնել թէ ինչն էին սխալ անում ու հետ կանգնեցին դրանից: «Եվ Աստված տեսավ նրանց գործերը, քանի որ բոլորը հետ էին կանգնել իրենց չար ճանապարհներից» (Հովնան 3:10):
Ուտելիքը փոխել կամ քչացնելը ու նույն տեսակի մարդ մնալը ոչ մի օգուտ չունի, բացի տառապանքից: Իսկ եթե ապաշխարությամբ հետ կանգնենք մեր բնավորության գոնե մի վատ գծից, ու պահքից հետո էլ դա չանենք, ապա ընդունելի կլինի ու մեծ օգուտ:
Արմեն Հարեյան