14 Մարտի, Saturday, 2026
KFC

ԱՍՏՎԱԾԱՇՈւՆՉ

Խաբեբաները ավելի առաջ կգնան

Բայց դու կառչա՛ծ մնա իմ ուսուցմանը, իմ կյանքի օրինակին, իմ հոժարությանը, հավատին, համբերատարությանը, սիրուն և հարատևությանը, որ ցուցաբերեցի նույնիսկ իմ հալածանքների և չարչարանքների մեջ։ Բոլոր նրանք, որ ուզում են աստվածապաշտությամբ ապրել Հիսուս Քրիստոսին միացած, անպայման կենթարկվեն հալածանքների։ Իսկ չար և խաբեբա մարդիկ առավել ևս առաջ կգնան չարության մեջ, իրենք մոլորված՝ ուրիշներին էլ կմոլորեցնեն։ Բայց դու […]

Բոլորի ծառան

Հիսուս ասում է. -Գիտեք, որ ազգերի մեջ իշխանավորներ համարվածները տիրում են իրենց հպատակներին, և ղեկավարներն իշխում են իրենց ժողովուրդների վրա: Բայց ձեր մեջ այդպես չպետք է լինի: Եթե ձեզնից մեկն ուզենա մեծ լինել, ձեր բոլորի սպասավորը պիտի լինի, և եթե ձեզնից մեկն ուզենա առաջինը լինել, բոլորի ծառան պետք է լինի, որովհետև Մարդու Որդին ինքն էլ […]

Տերը պիտի լսի քեզ

Ապրեցրու ինձ, Տեր, քանի որ մարդու զավակաց ձեռքով սրբությունը չորս կողմ որչա՜փ է նվազել, պակասել է, որչա՜փ, ճշմարտությունն իր հերթին:Նանի՛ր բաներ խոսեց մարդն իր ընկերոջ հետ և նենգավոր շուրթով ` սրտից ի սիրտ խոսեց: Սատակեցնի՛ պիտի Տերը բոլոր նրանց, ում շուրթն է նենգավո՛ր և մեծաբա՛ն լեզուն: Ովքեր ասացին, թե` լեզո՛ւ երկարացնենք, իսկ շրթունքները մեր` մե՛րն […]

Ո՞վ ես դու

Ո՞վ ես դու:  Երկրի մի բուռ հողը չե՞ս… Ուզո՞ւմ ես, որ հոգիդ ազատագրվի և լինի այնտեղ, ուր կապանքներ ու սահմանափակումներ չկան: Ուրեմն, նախ և առաջ, պետք է ազատվես այն բոլոր ցանկություններից, գիտելիքներից ու զգացմունքներից, որոնք աշխարհն է քո մեջ սերմանել: Պետք է անձդ ուրանաս և Աստծու առջև որպես ոչինչ կանգնես: Ո՞վ ես դու: Երկրի մի […]

Անձամբ Հիսուս Քրիստոսն այդ մասին զգուշացրեց

«Դո՛ւք եք երկրի աղը, սակայն եթե աղը անհամանա,  ինչո՞վ այն կաղվի»: Հոգևոր իմաստով աղն ավելի խորարմատ նշանակություն ունի, քանի որ անձամբ Տերն այդ մասին ասաց.  «Դո՛ւք եք երկրի աղը. սակայն եթե աղը անհամանա, ինչո՞վ այն կաղվի. այնուհետև ոչ մի բանի պիտանի չի լինի, այլ միայն դուրս կթափվի և մարդկանց ոտքի կոխան կլինի» : Մատթ. 5.13 Քրիստոնյաներին […]

Ի՞նչ պետք է անել հավիտենական կյանք ունենալու համար

Հիսուս հազիվ էր այնտեղից ճանապարհ ընկել, երբ ահա մի մեծահարուստ մարդ վազելով եկավ նրա մոտ, ծնկի իջավ և հարցրեց. -Բարի՛ Վարդապետ, ի՞նչ պետք է անեմ հավիտենական կյանքը ժառանգելու համար: Հիսուս ասաց նրան. -Պատվիրանները գիտես. «Մի՛ շնանա, մի՛ սպանիր, մի՛ գողանա, սուտ վկայություն մի՛ տուր, ուրիշի իրավունքը մի՛ հափշտակիր, պատվի՛ր քո հորն ու մորը»: Նա պատասխանեց. […]

Բժշկության աղոթք

Արի՛, Տե՛ր Աստված, տեսության հիվանդացած հոգուս, դիր Քո ձեռքն իմ վրա և բժշկիր՝ ասելով. «Զորացի՛ր, վերցրո՛ւ Քո մահիճը և գնա կյանքի արդարություն տանող ճանապարհով»։ Փարատիր ցավերն ու բժշկիր Քո ժողովրդի հիվանդությունները և ամենահաղթ խաչիդ նշանով բոլորին կատարյալ առողջություն շնորհիր, որով մարդկության տկարությունը կրեցիր ու դատապարտեցիր մեր կյանքի և փրկության թշնամուն։ Դու ես մեր կյանքն ու […]

Խնդրե՞լ ենք երբևէ մեր Տիրոջը այդ մասին

Մենք ամեն ինչի համար խնդրում ենք Աստծուն.  առողջություն, խաղաղություն, հաջող ամուսնություն,  առողջ բալիկներ, մի խոսքով ամեն ինչ,և ճիշտ ենք անում որ խնդրում ենք, որովհետև մեզ արտոնել է խնդրել հենց ինքը` մեր Երկնավոր Հայրը: Սակայն Մեր Տեր Հիսուս Քրիստոս մի բան ևս պահանջեց, որ խնդրենք իրենից: Հիշո՞ւմ ենք արդյոք: Խնդրե՞լ ենք երբևէ մեր Տիրոջը այդ մասին: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի