Մի՜ դատեք, որ Աստծուց չդատվեք, որովհետև ինչ դատաստանով որ դատեք< նրանով եք դատվելու եւ ինչ չափով որ չափեք դրանով պիտի չափվի ձեր համար: Ինչո՞ւ քո եղբոր աչքի միջի շյուղը տեսնում ես, իսկ քո աչքի միջի գերանը չես տեսնում, կամ ինչպե՞ս քո եղբորն ասում ես թող որ հանեմ այդ շյուղը քո աչքից եւ ահա քո աչքում […]
իսուսը ժողովրդին իր բոլոր ասելիքները վերջացնելուց հետո գնաց Կափառնայում։ Այնտեղ հռոմեացի մի հարյուրապետ կար, որի ծառան, որ շատ սիրելի էր նրան, մահամերձ հիվանդ էր։ Հարյուրապետը երբ լսեց Հիսուսի մասին, մի քանի հրեա երեցների ուղարկեց նրա մոտ՝ խնդրելով, որ գա և փրկի իր ծառային։ Երեցները եկան Հիսուսի մոտ և թախանձագին խնդրելով՝ ասացին. -Արժանավոր մեկին է, որ […]
Գիտե՛ք անշուշտ, որ մինչ հեթանոս էիք, ինչպե՜ս էիք քարշ գալիս անշունչ կուռքերից մեկից դեպի մյուսը։ Ուստի ուզում եմ, որ հասկանաք, թե ոչ ոք, ով Աստծու Հոգուց մղված է խոսում, չի կարող ասել. «Նզովյալ լինի Հիսուսը»։ Նույնպես էլ ոչ ոք չի կարող խոստովանել, թե՝ «Հիսուսը Տեր է», եթե չունենա Սուրբ Հոգին։ Թեև պարգևները զանազան են լինում, […]
«Զգույշ եղեք, որպեսզի ոչ մեկը ձեզանից Աստծո շնորհից ետ չմնա» (Եբր. 12-15): Կան կրքեր և արարքներ, որոնք շատ հեշտությամբ հեռացնում են Աստծո շնորհը քրիստոնյայից: Դրանցից են, ըստ սուրբ հայրերի, բարկությունը, դատելը և ծիծաղը: Նորադարձ քրիստոնյային, ըստ հայրերի, Տերը տալիս է շնորհ, այսպես կոչված, առաջին սիրո և առաջին ջերմության, որոնք և զարդարում են նորադարձին խնդությամբ, երկյուղով, պահքի կամեցողությամբ, անձանձրույթ […]
Մի՛ մատնիր ինձ, Տեր, մեղավորների կամքին, որոնք նենգամտեցին իմ դեմ։ Ինձ երեսի վրա մի՛ թող, որ նրանք երբեք չբարձրանան, եւ նրանց մտադրությունները չկատարուեն։ Սաղմոս 139 : 9
Հիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, Մովսեսը չէ, որ ձեզ երկնքից հաց տվեց, այլ իմ Հայրն է, որ տալիս է ձեզ ճշմարիտ հացը երկնքից. որովհետև Աստծուց է այն հացը, որ իջնում է երկնքից և կյանք է տալիս աշխարհին»: Նրան ասացին. «Տեր, ամեն ժամ տո՛ւր մեզ այդ հացը»: Հիսուս նրանց ասաց. «Ես եմ կենաց […]
Վա՜յ նրանց, որոնք չարը բարի կանվանեն եւ բարին՝ չար, որոնք լույսը խավար կհամարեն եւ խավարը՝ լույս, որոնք դառնը քաղցր կհամարեն եւ քաղցրը՝ դառնը։ Վա՜յ նրանց, որոնք իրենք իրենց իմաստունի տեղ կդնեն, իրենք իրենց աչքին խորագետ կերեւան։ Եսայի 5:20
Հիսուսը, մի քիչ առաջ գնալով, տեսավ Մատթեոս անունով մի մաքսավորի, որ նստել էր մաքսատանը՝ մաքս գանձելու։ Հիսուսն ասաց նրան. – Հետևի՛ր ինձ։ Մատթեոսը վեր կացավ և հետևեց Հիսուսին։ Եվ մինչ Հիսուսը նրա տանը սեղան էր նստել, բազմաթիվ մաքսավորներ և մեղավորներ էլ եկան ու նստեցին Հիսուսի և նրա աշակերտների հետ։ Երբ փարիսեցիներն այս բանը տեսան, ասացին […]
Ի՞նչ նմանություն կա Աստծու տաճարի և մեհյանների միջև։ Արդարև, մե՛նք ենք կենդանի Աստծու տաճարը, ինչպես Աստված ինքն ասաց. «Պիտի բնակվեմ նրանց մեջ և պիտի ապրեմ նրանց հետ։ Ես նրանց Աստվածը պիտի լինեմ, և նրանք՝ իմ ժողովուրդը»։ Ահա թե ինչու Աստված հրահանգում է մեզ. «Անջատ և հեռո՛ւ կացեք հեթանոսներից, մի՛ դիպչեք պիղծ բաներին, և ես կընդունեմ […]