26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Զգույշ եղեք, որպեսզի ոչ մեկը ձեզանից Աստծո շնորհից ետ չմնա

«Զգույշ եղեք, որպեսզի ոչ մեկը ձեզանից Աստծո շնորհից ետ չմնա» (Եբր. 12-15):

Կան կրքեր և արարքներ, որոնք շատ հեշտությամբ հեռացնում են Աստծո շնորհը քրիստոնյայից: Դրանցից են, ըստ սուրբ հայրերի, բարկությունը, դատելը և ծիծաղը: Նորադարձ քրիստոնյային, ըստ հայրերի, Տերը տալիս է շնորհ, այսպես կոչված, առաջին սիրո և առաջին ջերմության, որոնք և զարդարում  են նորադարձին խնդությամբ, երկյուղով, պահքի կամեցողությամբ,  անձանձրույթ աղոթքով և Սուրբ Գիրքը ջանասիրությամբ սերտելու մղմամբ, ողորմություն տալու հոժարակամությամբ, նաև՝ հույսով, համբերությամբ և  այլն:

Այս բոլորը ձրիաբար ստանալով՝ նորադարձը կարծես անարգել հաղթահարում է բոլոր խոչընդոտները և ելնում դեպի երկինք: Բայց փորձառություն չունենալու պատճառով, շուտով տեղիք է տալիս մեղքերին  և զրկվում վերը նշված շնորհներից:

Զրկվելով առաջին սիրուց և ջերմությունից, քրիստոնյան մեծ ցավ է  ապրում, նման մի մարդու, որը կորցրել է իր ողջ ունեցվածքը: Եվ մեծ  ցավով է տանում քրիստոնյան այն բոլոր վերը նշված ձրի շնորհներից մերկանալը, որոնցով խնդում և բերկրում էր իր հոգին:Սակայն, ըստ հայրերի, առաջին սերը և ջերմությունը կորցրած անձանցից մի մասը, ցավոք, համակերպվում է այդ վիճակին, որոնց համար գրված է, թե.  «Հոգով սկսեցիք և մարմնով եք վերջացնում»:

Իսկ մյուսները՝ ցավով և կարոտով հիշելով կորցրածը, մեծ բաղձանքով ջանում են այն վերագտնել: Եվ  այստեղ է, որ սկսվում է բուն բարի պատերազմը սատանայի, աշխարհի, մեղքի և սեփական եսի դեմ:

Այս պատերազմում է, որ մարդն սկսում է ճանաչել իր իրական կերպարը, տեսնելով իր մեջ մեծ թշնամիների՝ արծաթսիրության, աշխարհսիրության, վավաշոտության, որկրամոլության, բարկության, մեծամտության, հպարտության, փառամոլության, նախանձի և շատ ու շատ այլ կրքերի 
տեսքով: Այստեղ է սովորում իր անձից հրաժարվել, և իր անկարողությունը տեսնելով՝ հույսը դնել Աստծո վրա, նաև՝ սովորում է համբերել  նեղություններին, վշտերին, բարությամբ չարին հաղթելուն, մի խոսքով,  սովորում է բարի պատերազմ վարել: Այստեղ է, որ մեզ հուսադրում են մեր հայրերը, հիշեցնելով Պողոս առաքյալի խոսքերը.

«Ճգնեցեք բազում աշխատությամբ և առեք Աստծո զորությունը»:

Հոգեշահ գրքերից

Ծովիկ Դավթյանի հանրագրից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ