15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԱՍՏՎԱԾԱՇՈւՆՉ

Ովքեր են Աստծու առաջ արդարանում

Հիսուսը, մի քիչ առաջ գնալով, տեսավ Մատթեոս անունով մի մաքսավորի, որ նստել էր մաքսատանը՝ մաքս գանձելու։ Հիսուսն ասաց նրան. – Հետևի՛ր ինձ։ Մատթեոսը վեր կացավ և հետևեց Հիսուսին։ Եվ մինչ Հիսուսը նրա տանը սեղան էր նստել, բազմաթիվ մաքսավորներ և մեղավորներ էլ եկան ու նստեցին Հիսուսի և նրա աշակերտների հետ։ Երբ փարիսեցիներն այս բանը տեսան, ասացին […]

Աստծո խոստումները մեզ համար են

Ի՞նչ նմանություն կա Աստծու տաճարի և մեհյանների միջև։ Արդարև, մե՛նք ենք կենդանի Աստծու տաճարը, ինչպես Աստված ինքն ասաց. «Պիտի բնակվեմ նրանց մեջ և պիտի ապրեմ նրանց հետ։ Ես նրանց Աստվածը պիտի լինեմ, և նրանք՝ իմ ժողովուրդը»։ Ահա թե ինչու Աստված հրահանգում է մեզ. «Անջատ և հեռո՛ւ կացեք հեթանոսներից, մի՛ դիպչեք պիղծ բաներին, և ես կընդունեմ […]

Ամենից առաջ աղոթք անենք իշխանավորների համար

Արդ, ամենից առաջ աղաչում եմ աղոթք անել, խնդրել, պաղատել, գոհություն մատուցել բոլոր մարդկանց համար, մանավանդ թագավորների եւ բոլոր իշխանավորների համար, որպեսզի խաղաղությամբ եւ հանդարտությամբ վարենք մեր կյանքը, կատարյալ աստվածապաշտությամբ եւ սրբությամբ. ա՛յդ է բարին եւ ընդունելին մեր Փրկչի՝ Աստծու առաջ: (1 Տիմոթեոս 2:1-4)

Ինչ է նշանակում Աստծուն երկրպագել

Սուրբ Պատարագի ժամանակ սարկավագի կողմից ասված այս խոսքերին անմիջապես հաջորդում է մի գործողություն: Ներկաները, երեսները խաչակնքելով և խոնարհվելով, երկրպագում են: Երկրպագությունը հոգևոր բարեպաշտական արարողություն է, այն աստվածպաշտության ժամանակ կատարվող սրբազան գործողություն է, որ կատարվում է Սբ. Պատարագի և մյուս խորհրդակատարությունների ընթացքում: Բոլոր եկեղեցական արարողությունները, ծեսերը, տոները, ժամերգությունները երկրպագություն են Աստծուն՝ ի դեմս Սուրբ Երրորդության երեք […]

Սիրեց անեծք տալ, որոնք որ պիտի իր վրա դառնան

Օրհնությունների իմ Տե՛ր և Աստվա՜ծ, լուռ մի՜ պահիր Քեզ, քանի որ իմ դեմ բերա՛ն բացեցին նենգ ու մեղավոր: Խարդախո՛ղ լեզվով խոսեցին ինձնից և ատելությա՛ն իրենց խոսքերով ինձ պաշարեցին: Առանց պատճառի՝ պատերազմների՛ մեջ մտան ինձ հետ և իրենց հանդեպ իմ սիրո փոխան՝ մատնեցին ինձ դա՛տ ու դատաստանի, մինչ ես նույն ժամին՝ աղոթքի՛ էի կանգնած Քո առջև: […]

Սովի օրերի մեջ միշտ կուշտ պիտի լինեն

Դու չարերին երբեք մի՛ նախանձիր, ո՛չ էլ նրանց, ովքեր անօրենն են գործում: Որպես բո՛ւյս են նրանք՝ ցամաքո՛ւմ են արագ, դալար խոտի նման անցողի՛կ են դառնում: Տիրո՛ջ վրա հույս դիր, քաղցրությո՛ւն գործիր, ապրի՛ր երկրի մեջ հովվությա՛մբ Նրա, Նրա մեծությա՛ն մեջ, զորե՛ղ հովանու տակ: Պաղատանքդ դեպ վե՜ր՝ թող Տիրո՛ջը ելնի, սրտիդ խնդրանքները Նա՛ է իրագործում, ճամփաներդ բոլոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի