11 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Վարչապետն այցելել է կարկտահարությունից տուժած Արմավիրի մարզի մի քանի համայնքներ /ֆոտո/

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է կարկտահարությունից տուժած Արմավիրի մարզի Տանձուտ, Արևիկ, Եղեգնուտ և Արտաշար համայնքներ: Կառավարության ղեկավարը եղել է կարկտահարված դաշտերում, ծանոթացել տեղացած կարկուտի պատճառած վնասներին, զրուցել գյուղացիների հետ, լսել նրանց մտահոգությունները ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Վարչապետը հանձնարարել է Արմավիրի մարզում հնարավորինս սեղմ ժամկետներում տեղադրել լրացուցիչ հակակարկտային կայաններ: Գյուղացիների խնդրանքին ի պատասխան՝ Հովիկ Աբրահամյանը խոստացել է Կենտրոնական բանկի հետ […]

‪Խոպանը‬ դանդաղ քայքայում է ընտանեկան սերը

‪Խոպանը‬ դանդաղ քայքայում է ընտանեկան սերը: Գիտեմ, լավ օրից չի: Շատ ընտանիքներում մեծ ցավ կա: Տղամարդիկ սառում են կանանց նկատմամբ, որ «հազիվ են ազատվել…» : Իսկ կանայք էլ տառապում են, համ էլ հարմարվում «գլխին խոսող չունենալու» հանգամանքին ու սկսում վարժվել այդ «ազատությանը»: Արդյունքում ոչ տղամարդն է ուզում ընտանիքին տանել իր մոտ, ոչ էլ կինն է […]

Հունիսից 1-ից Երեւանը անցնում է լուսավորության ամառային ռեժիմի

Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է նախորդ շաբաթ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացված աշխատանքների վերաբերյալ: Մասնավորապես, ապօրինի շինարարության և հողազավթման ուղղությամբ իրականացված ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ արձանագրվել է 7  դեպք: Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ էլ առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ կազմվել […]

Վարչապետը ներկա է գտնվել «Նորագույն տեխնոլոգիաների օգտագործումն ինժեներական մասնագիտացումներում» խորագրով ծրագրի մրցանակաբաշխությանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում մասնակցել է Հայաստանի Հանրապետության բոլոր դպրոցներում անցկացված «Նորագույն տեխնոլոգիաների օգտագործումն ինժեներական մասնագիտացումներում» խորագրով ծրագրի մրցանակաբաշխությանը: Կառավարության ղեկավարը նախ ծանոթացել է ամփոփիչ ցուցահանդեսին ներկայացված ստեղծագործություններին, ապա պատվոգրեր հանձնել լավագույն աշխատանքների համար 12 առաջին տեղն զբաղեցրած դպրոցների տնօրեններին և դյուրակիր համակարգիչներ (նոութբուքեր)՝ աշակերտներին: 12  երկրորդ տեղն զբաղեցրած […]

Մի թշնամի էլ բնությունը դառավ. միակ եկամուտն էլ կորցրին

«Մեր սպասված բերքի 20 տոկոսից ավելին կարկուտը տարավ: Վնասների չափը դեռ չենք հաշվել, բայց գյուղում բոլորը ահավոր նեղված են: Մեր եկամտի միակ աղբյուրը դա էր ու այսօր այս վիճակը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Պառավաքար համայնքի ղեկավար Ռոլանդ Մարգարյանը: Մարգարյանը նշեց, որ մեկնաբանելու բան էլ չկա.«Թշնամու դեմ գնում ենք, բայց բնության դեմ չենք կարող […]

Գայանե անունը կրող կանանց և աղջիկների անվանակոչության տոնն է

Դիոկղետիանոս կայսեր օրոք, Ս.Գայանեն 37 քրիստոնյա կույսերից մեկն էր, Հռոմի Ս.Պողոս վանքի մայրապետը: Դիոկղետիանոսը հեթանոս էր և հալածում էր քրիստոնյաներին: Կայսրը ցանկանում է կնության առնել շատ գեղեցիկ կույսերից մեկին՝ Հռիփսիմեին, ով չի համաձայնվում և նրանք փախչում են Ալեքսանդրիա, այնուհետև՝ Հայաստան: Հայոց Տրդատ արքան, իմանալով կույսերի հետ կապված պատմությունը, ինքն է ցանկանում տիրանալ գեղեցիկ կույսին: Հռիփսիմեին […]

Բուլղարական պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության անդամները մայիսի 24-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու սուրբ նահատակների հիշատակին: Հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարին եւ մեկ րոպե լռությամբ ու խոնարհումով հարգել մեկուկես միլիոն նահատակների հիշատակը: Բուլղարական պատվիրակության անդամները  եղել են  նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում […]

Թուրքիան Եվրամիություն է ուղարկում հիվանդ ու չկրթված փախստականներին

Թուրքիան Եվրամիություն է ուղարկում հիվանդ ու չկրթված փախստականներին՝ միգրացիոն համաձայնագրի շրջանակներում, հայտնում է The Telegraph-ը։ Եվրամիության պաշտոնական դեմքերը մեղադրել են Թուրքիային հատուկ «ընտրություն» անցկացնելու մեջ։ Բրյուսելը հայտարարել է, որ Անկարան միտումնավոր կամ ծանր հիվանդ կամ չափազանց ցածր կրթական մակարդակ ունեցող մարդկանց, իսկ իրենց երկրում թողում է առողջ ու կրթված, լավ մասնագետ փախստականներին, որոնք կարող են պետքական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված