09 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

Ադրբեջանը օդանավակայանից արտաքսում է 8 տարեկան երեխային՝ հայկական ազգանունի պատճառով

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել` նշելով․ «Ադրբեջանը պատրաստվում է Բաքվի «Հեյդար Ալիևի» անվան օդանավակայանից արտաքսել 8-ամյա տղային միայն նրա համար, որ երեխայի ազգանունը հայկական է: Երեխայի մորը և խորթ հորը, որոնց ազգանունները ռուսական են, թույլ են տվել մուտք գործել Ադրբեջան, սակայն առանց երեխայի»:

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով

Հանրապետության տարածքում՝ մայիսի 30-ին ժամանակ առ ժամանակ, 31-ին և հունիսի 1-2-ը՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը 30-ին կնվազի 3-4 […]

Հրդեհ Տիգրան Մեծի պողոտայում. կա տուժած

Մայիսի 29-ին, ժամը 12.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում այրվում է հացի փուռ: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տիգրան Մեծի պողոտայի թիվ 43 հասցեում գտնվող «Բոքոնիկ» հացի և քաղցրավենիքի արտադրամասում 10 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Հրդեհը մեկուսացվել է ժամը […]

Իրադրությունն առաջնագծում

Մայիսի 29-ի լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրությունը: Կրակի դադարեցման պայմանավորվածությունը հակառակորդի կողմից հիմնականում խախտվել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններ իրականացնելուց և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության oրենuգրքում փոփոխություններ կատարելու մաuին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի […]

Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությունը 50-50 է. քաղտեխնոլոգ

Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագում կքննարկվի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի նախագիծը: Անդրադառնալովբ այս թեմային՝ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց. «Դա բարդ հարց է: Գերմանիայի ու Թուրքիայի հարաբերությունները բարդ են: Երկկողմ հարցեր կան այստեղ. այնպես որ՝ բարդ է ասել՝ Գերմանիան կճանաչի՞ Հայոց ցեղասպանությունը: Թուրքիայի ու Եվրամիության հարաբերությունները հարթ չեն: Փախստականների հետ կապված՝ Թուրքիա-Գերմանիա հարաբերությունները լարված են: […]

Արժանավոր մարդկանց արձանները որքան շատ լինեն մեր քաղաքում, այնքան լավ. Ջիվան Գասպարյան /վիդեո/

Այսօր Գարեգին Նժդեհի արձանի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև Ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը: Լրագրողների հետ զրույցում վարպետը նշեց.  «Արժանավոր մարդկանց արձանները որքան  շատ լինեն մեր քաղաքում, այնքան լավ: Սա մեր քաղաքի համար ոչ միայն գեղեցկություն է, այլև պատմություն: Ես ողջունում եմ այս նախաձեռնությունը: Այսօր սրտանց ցանկացել ու եկել եմ այստեղ»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված