15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Հրդեհ Տիգրան Մեծի պողոտայում. կա տուժած

Մայիսի 29-ին, ժամը 12.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում այրվում է հացի փուռ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Տիգրան Մեծի պողոտայի թիվ 43 հասցեում գտնվող «Բոքոնիկ» հացի և քաղցրավենիքի արտադրամասում 10 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.32-ին, մարվել՝ 12.46-ին: Խոհանոցում (10 քմ) այրվել է սառնարան, վառարան, 2 գազի բալոն (10 և 20 կգ-անոց), կախովի առաստաղից 3 քմ հատված, կոտրվել են վաճառասրահի պատուհանները, և ջերմահարվել առաստաղից 3 քմ հատված:

1980 թ. ծնված Ս. Ե.-ը ստացել է աջ և ձախ ձեռքերի այրվածքներ: Տուժածը տեղում ստացել է անհրաժեշտ բուժօգնություն և հրաժարվել հոսպիտալացումից:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ