ԱԳ նախարարն ընդունեց ԻԿՐԱՆԵՏ-ի պատվիրակությունը

Հունիսի 10-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոնների միջազգային ցանցի (ICRANet) պատվիրակությանը՝ կազմակերպության տնօրեն Ռենե Ռուֆինիի գլխավորությամբ։ Հանդիպմանը ներկա էին Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, կազմակերպության հիմնադիր երկրների՝ Իտալիայի և Բրազիլիայի դեսպանները: Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ ICRANet-ին անդամակցությունը վկայում է այն կարևորության մասին, որը Հայաստանը տալիս է աստղաֆիզիկայի զարգացմանը […]