10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ԼՂ հակամարտության կարգավորման հարցում նոր միջնորդներ պետք չեն․ Ղազախստանի ԱԳՆ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում նոր միջնորդներ պետք չեն, բավական է ապահովել Մինսկի խմբի պայմանավորվածությունների իրականացումը: Նման հայտարարություն է արել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Էրլան Իդրիսովը, գրում է Ria.ru-ն։ «Ստեղծվել է հատուկ Մինսկի խումբ, որի համանախագահներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան: Կարծում եմ, որ նոր միջնորդներ որոնելու անհրաժեշտություն չկա»,- հայտարարել է Իդրիսովը՝ նշելով, որ Մինսկի խմբի շրջանակում հստակ ձևակերպվել են […]

Մարդիկ չեն էլ հասկանում, որ Աստված հոգ է տանում իրենց մասին

Բարեգութ Աստված Իր առատ ողորմություններն է շնորհում մեզ: Ուստի անշնորհակալ չգտնվենք ու չբարկացնենք Նրան, քանի որ «գալիս է Աստծու բարկությունը անհնազանդ մարդկանց վրա» (Եփես. 5:6): Չլինենք այդպիսիք: Մեր դարաշրջանի մարդիկ ո՛չ պատերազմ են տեսել, ո՛չ՝ սով: «Աստծո կարիքն էլ չենք զգում»,- ասում են նրանք: Ամեն ինչ ունեն, ուստի ոչինչ չեն գնահատում: Սակայն, եթե դժվարին ժամանակներ, […]

Հսկայական պիթոնը մտել է կնոջ ննջասենյակ /վիդեո/

Ավստրալուհին, մտնելով ննջասենյակ, այնտեղ հսկայական պիթոն է հայտնաբերել՝ 5,2 մետր երկարությամբ եւ 40 կիլոգրամ քաշով։ Օձը ննջասենյակում կոտրել է լուսամփոփն ու ինչ որ կերպ կարողացել է միացնել լույսը։ Թե ինչպես է հսկայական օձը մտել կնոջ ննջասենյակ, հայտնի չէ, սակայն փրկարարները նրան անվտանգ վայր են տեղափոխել։

Աննկարագրելի էր. քառօրյա պատերազմի մասնակից զինվոր /վիդեո/

Սերժանտ Ալբերտ Հունանյանը քառօրյա պատերազմի մասնակից է: Նա իր հիշողության մեջ աննկարագրելի տեսարաններ ու հողը պահելուն մղված մարտերի տեսարաններ է պահել: Զինծառայողը նշում, որ իրենց համար հատկապես կարևոր էր ազատամարտիկների աջակցությունը: «Թև ու թիկունք եղանք իրար»,-ասում է: Նշենք, որ Henaran.am-ի թղթակիցը եղել է առաջնագծում օրեր առաջ, երբ կամավորները սատարում էին ժամկետային զինծառայողներին: Մանրամասները՝ տեսանյութում:

Մեսսին կվերադառնա Արգենտինայի ազգային հավաքական

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի՝ Արգենտինայի ազգային հավաքական կվերադառնա: «Մեսսին կվերադառնա: Նա արդեն ցանկանում է հաղթել 2018թ. Ռուսաստանում կայանալիք Աշխահի առաջնությունը»,- La Nacion-ի հետ զրույցում ասել է  Մեսսիի նախկին գործընկերը, ով չի ցանկացել իր անունը հայտնել: Հիշեցնենք՝ Ամերիկայի գավաթի եզրափակչում Չիլիից կրած պարտությունից հետո Լիոնել Մեսսին հայտարարեց Արգենտինայի ազգային հավաքականից հեռանալու մասին:  

Ներկայացվել է Օլիմպիական խաղերի պաշտոնական երգը /վիդեո/

Ամառային Օլիմպիական խաղերի կազմ-կոմիտեն հանրությանն է ներկայացրել 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի երգ: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվականը: Հատուկ այս խաղերի համար գրված երգն ունի «Սիրտ և հոգի» անվանումը: Այն կատարում են բրազիլացի DJ Տիագուինյոյի և Պրոյոտայի կողմից: Հեղինակների կարծիքով այս երգն իր մեջ կրում է բրազիլական երանգներ և ունի բրազիլական ոգի: Խաղերի բացման պաշտոնական […]

Շաբաթվա որ օրերին են ամենից շատ մարդիկ մահանում

Ամեն օր աշխարհի տարբեր ծայրերում մարդիկ են մահանում։ Սակայն ամերիկացի գիտնականները պարզել են, որ թե շաբաթվա որ օրերին են մարդիկ ամենից շատ մահանում։ Նրանք ուսումնասիրել են 1999-2014 թթ-ի ընթացքում մահացած ավելի քան 39 միլիոն մարդու տվյալները։ Արդյունքում պարզվել է, որ ամենից շատ մահեր գրանցվում է շաբաթ օրերին։ Սակայն սրտի կանգի արդյունքում ամենից շատ մահանում են […]

16-ամյա Վարդանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է

Լոռու մարզի Կուրթան գյուղում անցած տարվա օգոստոսին սպանված 16-ամյա Վարդան Գեւորգյանի գործով նախաքննությունը ավարտվել է եւ գործն ուղարկվել դատարան: Ըստ մեղադրական եզրակացության՝ Սեյրան Գեւորգյանը 2015թ. օգոստոսի 28-ին ժամը 20:00-ի սահմաններում վիճաբանության ընթացքում իր հետ նախապես վերցրած գաղտնի փականով դանակով մեկ անգամ հարվածել է Վարդան Գեւորգյանի որովայնին՝ պատճառելով ծակած-կտրած թափանցող վնասվածք եւ սպանել նրան: Սեյրան Գեւորգյանին […]

Բռնցկամարտիկ Հովհաննես Բաչկովը հաղթանակով մեկնարկեց վարկանիշային մրցաշարում

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը  հաղթանակով մեկնարկեց պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների համար անցկացվող Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվականը: Հայ բռնցքամարտիկի մրցակիցը Իռլանդիայի ներկայացուցիչ Պետեր Ռայմոնդ Մոյլետեն էր, ում նկատմամբ Բաչկովն առավելության հասավ 3:0 հաշվով: Հիշեցնենք, որ Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան (AIBA) հնարավորություն էր տվել պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներին մասնակցել Ռիոյի Օլիմպիական խաղերին: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված