Շիրակի մարզպետը խաղադրո՞ւյք կատարել է.Հրապարակ
«Երեկ ընթանում էր Եվրոպայի ֆուտբոլի առաջնության կիսաեզրափակիչ խաղը։ Մրցում էին Գերմանիայի եւ Ֆրանսիայի հավաքականները։ Գյումրիից մեր աղբյուրները հայտնում են, որ երեկ՝ խաղից առաջ՝ երեկոյան 7-8-ի սահմաններում, Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանին նկատել են «Վիվառո» բույքմեյքերական գրասենյակ մուտք գործելիս։ Ըստ երեւույթին՝ մարզպետը որոշել էր խաղադրույք կատարել։ Մեր աղբյուրը նախ ճանաչել է մարզպետի մեքենան՝ 027 LL 55 պետհամարանիշով […]





































