Կվերաբացվի գյուղմթերքի երկրորդ տոնավաճառը
ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պողոտային հարող տարածքում («Մալիբու» սրճարանի հարեւանությամբ) հուլիսի 23-ին կվերաբացվի գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառը: Գյուղնախից հայտնում են, որ տոնավաճառը կգործի յուրաքանչյուր շաբաթ եւ կիրակի օրերին: Այս տարի Կասյան փողոցի վերջնամասում գործող տոնավաճառը վերաբացվել է հունիսի 11-ին: Բացման պահից մինչ օրս այստեղ կազմակերպվել է 12 տոնավաճառ, […]





































