140 ձերբակալված. Ռուսական առաջին ալիքը` երեւանյան իրադարձությունների մասին /վիդեո/

Այսօր`հուլիսի 21-ին ՀՀ կառավարության նիստից հետո`երբ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը շտապ քայլերով հեռանում էր ՀՀԿ-ական տատիկը ձայնեց.« Կանգնիր նախարար՝ շտապ բան կա խոսելու»: Արծվիկ Մինասյանը սկզբում փորձեց հեռանալ, ապա զրուցեց ՀՀԿ տատի հետ: Զրույցի մանրամասները՝ տեսանյութում:
Հուլիսի 21-ին, ժամը 07.28-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Խաչփառ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. «BMW» մակնիշի ավտոմեքենան հարվածել է պատին, կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում, «BMW» մակնիշի (վարորդ՝ Ա. Թ., ծնվ. 1988թ.) 30 TT 058 պետհամարանիշով ավտոմեքենան Մասիս-Խաչփառ ավտոճանապարհի 2-րդ կմ-ի աջակողմյան հատվածում […]
«Ես դեմ եմ բոլոր ուժային միջոցների կիրառմանը՝ ինչ-որ նպատասկի հասնելու համար», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը: Վերջինս շեշտեց՝ թեև մտավորականները բարձրաձայնում են Երևանում տեղի ունեցած ռազմական գործողությունների վերաբերյալ, խաղաղության կոչեր են անում, այդուհանդերձ, կարծես լսող չկա: Բոլոր խոսքերը մնում են «ձայն բարբառո հանապատի», – ասաց Մարտին Վարդազարյանը:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հայտարարություն է տարածել Երևանում տեղի ունեցած դեպքերի մասին, որում մասնավորապես ասվում է, որ քաղաքական փոփոխության նպատակով ուժի կիրառումն անընդունելի է։ Հայտարարության մեջ նշվել է, որ իրենք իրենց զորակցությունն են հայտնում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ գնդապետ Արթուր Վանոյանի ընտանիքին: «Ոստիկանության Էրեբունու բաժանմունքում տեղի ունեցած դեպքերից տուժողներին մաղթում ենք […]
«Նախօրեին Խորենացի փողոցում քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ բախումից հետո բոլոր վիրավորվածներին ցուցաբերվել է պատշաճ բուժօգնություն»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: «Առավոտյան ժամը 9-ի դրությամբ բուժհաստատություներ է դիմել 51 քաղաքացի, որից 29-ը՝ ոստիկան: Բոլորին ցուցաբերվել է պատշաճ բուժօգնություն: Այս պահին ծայրահեղ ծանր կամ կյանքին վտանգ սպառնացող դեպքեր չունենք»,-նշեց […]
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 21-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն այսօր՝ ժամը 06.00-ից մինչև 20.00-ն Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի: Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում. միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունը արգելվում է […]
Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվականը: Մրցումային երկրորդ օրը մրցագորգ էին դուրս եկել 46 կգ, 54 կգ, 63 կգ, 76 կգ և 100 կգ ազատ ոճային ըմբիշները: 63 կգ քաշային Արման Անդրեասյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն: Հայ ըմբիշը եզրափակչում 4:3 հաշվով առավելության հասավ ադրբեջանցի մրցակցի նկատմամբ: 46 […]
Ռուսաստանը ռազմական հեղաշրջման փորձից ժամեր առաջ այդ մասին տեղեկացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այս մասին հայտնում է թուրքական «Cumhuriyet» թերթի կայքը՝ հղում անելով Իրանի պետական «Fars» լրատվական գործակալությանը: Նշվում է, որ Անկարայում գտնվող որոշ դիվանագիտական աղբյուրներ մամուլին տեղեկություններ են հայտնել, թե Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը թուրքական հետախուզական ստորաբաժանումներին տեղեկացրել է սպասվող հեղաշրջման մասին: Նույն […]