54-ամյա մորն սպանած որդին զղջացել է. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 54-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ, կասկածյալը ձերբակալվել է։ ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2016 թվականի սեպտեմբերի 3-ին՝ ժամը 09:50-ին, Լուսաղբյուր համայնքի ղեկավարից ահազանգ է ստացվել, որ գյուղի տներից մեկում հայտնաբերվել է կնոջ դիակ։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը եւ […]





































