08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

54-ամյա մորն սպանած որդին զղջացել է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 54-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ, կասկածյալը ձերբակալվել է։

ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ 2016 թվականի սեպտեմբերի 3-ին՝ ժամը 09:50-ին, Լուսաղբյուր համայնքի ղեկավարից ահազանգ է ստացվել, որ գյուղի տներից մեկում հայտնաբերվել է կնոջ դիակ։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը եւ պարզել, որ մահացածը 1962 թ. ծնված Հայկուշ Սարգսյանն է, ում դիակի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր։

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական քննության տվյալներով՝ կինը բնակվել է իր խորթ որդու հետ։ Վերջիններս Լուսաղբյուր գյուղ են տեղափոխվել Գյումրիից օգոստոսին՝ անասնապահությամբ զբաղվելու նպատակով։ Դեպքի օրը նա տանը գտնվել է որդու հետ միասին, ով, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանելով, տարբեր հարվածներ է հասցրել կնոջ մերմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ։

Կասկածյալը ձերբակալվել է եւ հարցաքննվել, որի ժամանակ մանրամասն ցուցմունք է տվել դեպքի հանգամանքների վերաբերյալ եւ զղջացել կատարվածի համար։

Քրեական գործով հարցաքննվել են մի շարք վկաներ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ստուգվել է տղամարդու սթափությունը եւ սթափության վիճակի զննության թիվ 35 արձանագրության համաձայն` նրա արտաշնչած 1լ օդի մեջ պարունակվել է 0.74 մգ ալկոհոլ: Հարցումներ են ուղարկվել համապատասխան բուժհաստատություններ՝ տուժողի եւ կասկածյալի հոգեկան հիվանդությամբ տառապելու հանգամանքը պարզելու նպատակով:

Նախաքննությունը շարունակվում է։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ