18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Քննարկվել են զինված ուժերում ինքնասպանությունների կանխարգելման ուղիները

ՀՀ ՊՆ վարչական համալիրում սեպտեմբերի 9-ին անցկացվել է նախազորակոչային տարիքի երիտասարդների, զինակոչիկների և զինծառայողների շրջանում ինքնասպանության, ինքնասպանության հասցնելու պատճառների ու դրանց նպաստող պայմանների վերլուծման և կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը նվիրված սեմինար-քննարկում: Սեմինար-քննարկման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը ներկայացրել է գերատեսչական շահագրգիռ կառույցների, իրավապահ մարմինների, գիտական և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում […]

Գողությունը բացահայտվեց

Սեպտեմբերի 8-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել 1996 թ. ծնված Սյուզաննա Ա.-ի դրամապանակը թիվ 57 երթուղու ավտոբուսում գողանալու մասին: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ սեպտեմբերի 9-ին, ժամը 16.10-ին, նշված գողությունը կատարելու կասկածանքով Մաշտոցի պողոտայի թիվ 20 հասցեի մոտից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գոռ Պ.-ին, որը […]

Նա չի եկել ինչ-որ կարճաժամկետ հարցեր լուծելու

«Չի բացառվում, որ Կարեն Կարապետյանի՝ ՌԴ-ի հետ ունեցած հարաբերությունները դրական փոփոխություններ մտցնեն մեր երկրի տնտեսության մեջ: Նա չի եկել` ինչ-որ կարճաժամկետ հարցեր լուծելու: Նա ՌԴ կողմից նշանակվել է որպես վարչապետ բավականին երկարաժամկետ աշխատելու համար», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: Վերջինս շեշտեց՝ ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ի վրա միայն վարչապետի նշանակումով չի ավարտվում: «Հնարավոր է, […]

Սեյրան Օհանյանը հանդիպել է կամավորական ջոկատներին

Սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է ապրիլյան մարտական գործողություններին մասնակցած մի շարք կամավորական ջոկատների հրամանատարներին: Ողջունելով հյուրերին ՀՀ ՊՆ վարչական համալիրում` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկ անգամ ընդգծել է, որ անգնահատելի է հայրենիքի պաշտպանության սուրբ գործին կամավոր զինվորագրված հայորդիների դերակատարությունը ինչպես Արցախյան ազատամարտի տարիներին, այնպես էլ ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում: Կարևորելով […]

Հակառակորդը կիրառել է ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր

Սեպտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 65 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել ՊԲ հարավային և արևելյան ուղղությամբ, որտեղ ադրբեջանական զինուժը կիրառել է […]

Հրապարակվել է Հրանտ Դինքի մարդասպանի ձերբակալությունից հետո արված տեսանյութը /վիդեո/

Թուրքական «Kanal 24» հեռուստաալիքը նոր կարդրեր է ցուցադրել «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի մարդասպան Օգյուն Սամասթի ձերբակալումից հետո արված սկանդալային տեսանյութից: Սամսուն քաղաքի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժանմունքում նկարահանված տեսանյութում  երևում է, թե ինչպես են Սամասթի շուրջը հավաքված մարդիկ լուսանկարվում մարդասպանի հետ` նրան խնդրելով գեղեցիկ ժպտալ: Իսկ երբ Սամասթին հարցնում են սպանությունից առաջ իր գործողությունների […]

Ում է ներում շնորհելու Սերժ Սարգսյանը. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված համաներումից բացի՝ Սերժ Սարգսյանը պատրաստվում է անհատական ներումներ շնորհել մի շարք դատապարտյալների, որոնց վրա համաներումը չի տարածվելու: Ըստ լուրերի՝ ներման արժանացածների մեջ կլինեն նաև ցմահ դատապարտվածներ: Թերթի տեղեկություններով՝ այս օրերին նախագահականում քննարկվում է ցմահ ազատազրկված Արմեն Տեր-Սահակյանին ներում շնորհելու հարցը: Վերջինս այդ պատժին էր արժանացել ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի […]

Պաշտոնը ժառանգել է որդուն. Ժողովուրդ

«Ժողովուրդ»–ին հայտնի է դարձել, որ Կարեն Կարապետյանի որդին՝ Տիգրան Կարապետյանը, ժառանգական սկզբունքով արդեն մի քանի տարի է՝ «գազի գործով» է զբաղվում։ Պարզվում է՝2012 թվականից նա աշխատանքի է անցել սկզբում «Հայռուսգազարդում», այնուհետև՝այդ ընկերության իրավահաջորդ «Գազպրոմ Արմենիայում»։ Ներկայումս Կարեն Կարապետյանի որդին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալն է՝ կապիտալ շինարարության և վերանորոգման գծով։ Ներկա պաշտոնում նա նշանակվել […]

Առաջիկայում պաշտոնանկ է արվելու. Հրապարակ

«Հրապարակը» գրում է. «Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նիստում հայտարարեց, որ կադրային փոփոխություններ լինելու են բոլոր ոլորտներում՝ սկսած նախագահի աշխատակազմից մինչև դատաիրավական համակարգ։ Դատական համակարգում հասկացել են նախագահի «մեսիջը» և վստահ են, որ առաջիկայում պաշտոնանկ կանեն վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին։ Նրան կփոխարինի վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին։ Սրանով փորձ կարվի «երիտասարդացնել» դատական համակարգը, ազատվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված