18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ինչպես է ԲՀԿ-ը լրացնում բացը

«Ես խորհուրդ եմ տալիս, հորդորում եմ լրատվամիջոցներին հանգիստ թողել Վարդևան Գրիգորյանին և նրա որդուն, կան իրավապահ մարմիններ, թույլ տվեք, որ իրավապահներնը զբաղվեն այդ գործով»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը` պատասխանելով հարցի, թե ինչ ազդեցություն կունենա այն, որ ԲՀԿ թեկնածու որդու մահվան գործի հետ կապված, քարոզարշավը որոշ ժամանակով դադարեց: «Քարոզարշավն, այո, […]

Շներին սպանդի են ենթարկում. կենդանասերները պահանջում են /վիդեո/

Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող «Դինգո» թիմի անդամները և մի խումբ կենդանասերներ այսօր կառավարության դիմաց իրականացրին բողոքի ակցիա։ Նրանք պահանջում էին, որ ընդունվի կենդանիների պաշտպանության մասին օրենք, որով կկարգավորվեն նաև անտուն կենդանիների վերահսկողության, ստերջացման խնդիրները խնդիրները։ Ակցիայի մասնակիցները ընդգծում են, որ  այժմ Երևանի քաղաքապետարանը չի կարողանում պատշաճ վերահսկողության սահմանել, և այս ոլորտում ևս մենաշնորհ է, տենդերը միշտ նույն […]

Պարգեւատրել է

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 29-ին Հայաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ հայրենիք-սփյուռք կապերի զարգացմանը նպաստելու համար ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով պարգեւատրել է ամերիկահայ բարերար Ռիտա Պալյանին: Խորհրդարանի ղեկավարը, շնորհավորելով Ռիտա Պալյանին, շնորհակալություն է հայտնել 20 տարի շարունակ առողջապահության ոլորտում ունեցած մեծ ներդրման համար: Ռիտա Պալյանը, շնորհակալություն հայտնելով բարձր պարգեւի համար, նշել է, որ […]

Բանաձևը կներկայացվի շուտով. գյուղնախարար /վիդեո/

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը  նկատեց.«Բոլորը պետք է սկսեն մտածել՝ ոնց անել, որ գյուղատնտեսությունը զարգանա ու հարստանա, հավելյալ եկամուտ բերի: Գյուղացին չպետք է մտածի միայն օրվա հացի մասին»: Անդրադառնալով  մթերող կազմակերպություններին, նախարարը նշեց, որ նրանց հետ ամենօրյա աշխատանքներ են տարվում, որ կարողանան պարտքերը մարել: Առաքելյանը ընդգծեց, որ եթե պարտքերը մարելուց հետո […]

Անցկացվել է խաղաղապահ գործողությունների սցենարով պլանավորված զորավարժություն

ՆԱՏՕ-ի օպերատիվ կարողությունների հայեցակարգի շրջանակներում ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի «ԶԱՌ» ուսումնական կենտրոնում սեպտեմբերի 27-ից 30-ը անցկացվել է խաղաղապահ գործողությունների սցենարով պլանավորված եռօրյա զորավարժություն: Դաշտային շարժական հոսպիտալի օպերատիվ կարողությունների հայեցակարգի շրջանակներում իրականացվել է նաև ՆԱՏՕ-ի չափորոշիչներով 1-ին մակարդակի ինքնագնահատում: Զորավարժությանը մասնակցել են 500 զինծառայողներ` ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադից, ռազմաբժշկական վարչության անձնակազմից, օգտագործվել են շուրջ 60  […]

«Ջաղինյանը ռաբիս տղա չէ»

  «Փոփոխությունները շատ տեղին են: Խնդրում եմ ամբողջ իշխանությանը, որ մշակույթին տեղ տան: Շատ սխալ որոշում էր հնությունների կոմիտեն մշակույթից անջատելը: Աշխարհի բոլոր երկրներում հնությունները մշակույթի նախարարություններին են պատկանում»,- այսօր լրագրողների հետ զրույցում  Ֆերդինանդ Առաքելյանը: Անդրադառնալով «Ամենակարող երգիչ» հաղորդմանը, Առաքելյանն ընդգծեց՝  ոչ միայն դա, այլեւ ամեն բան մեր երկրում ռաբիսի մակարդակի վրա է. «Ջաղինյանը ռաբիս տղա […]

Եկել է ժամանակն ասելու, որ Թուրքիայի տեղը Ասիայում է․ Սարկոզի

Նիկոլա Սարկոզին նախագահ դառնալու դեպքում կդադարեցնի Թուրքիայի հետ ընթացող եվրաինտեգրման բանակցությունները։ Ֆրանսիայի նախագահը պատրաստվում է կրկին առաջադրել իր թեկնածությունը հաջորդ նախագահական ընտրություններում։ «Կարծում եմ՝ եկել է ժամանակն ասելու, որ Թուրքիայի տեղը Ասիայում է: Ես հավատարիմ եվրոպացի եմ: Երբևէ չեմ մտածել  ԵՄ-ից դուրս գալու մասին, բայց ԵՄ-ն էլ պատշաճ կերպով չի աշխատում»,- ասել է Սարկոզին։ Նա […]

Նախարարը չհերքեց, որ միլոնատեր է /վիդեո/

ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Լեւոն Ալթունյանն այսօր կառավարության նիստից հետո զրուցեց լրագրողների հետ: Անդրադառնալով իր միլիոնատեր լինելու վերաբերյալ հարցին նախարարը արձագանքեց. «Բժշկությամբ զբաղվել եմ 20 տարի: Կարող եք բժիշկներին հարցնել՝ հնարավո՞ր է 20 տարում բժշկական գործունեությամբ միլիոնատեր դառնալ: Պարզ է՝ «Ինգո Արմենիա»-ով է պայմանավորված»: Ոլորտի խնդիրների մասին խոսելու համար նախարաը  ժամանակ խնդրեց լրագրողներից: Մանրամասները՝ տեսանյութում:

Մենք իշխանություն ունենք չար ուժի դեմ

Մենք իշխանություն ունենք չար ուժի դեմ, եթե սիրում ենք ապրել Աստուծո պատվիրաններով: Մահը չկարողացավ Տեր Հիսուսին պահել գերեզմանում: Ահա թե որքան զորավոր է հարության իշխանությունը: Սբ. Գիրքն ասում է «Հնազանդվեցեք ուրեմն Աստծուն եւ դիմադրեցեք Սատանային, ու նա կփախչի ձեզանից» (Հկ 4:7): Ամեն տեսակ չարություն կփախչի ձեզանից եթե հնազանդվեք Աստծուն ու դիմադրեք չար ցանկություններին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված