29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հոկտեմբերի տաք ջերմաստիճանն աննախադեպ չէ

Հոկտեմբեր ամսվա տաք ջերմաստիճանն աննախադեպ չէ: «Էլի են եղել տարիներ, որ այսպես տաք է եղել, իսկ ինչ վերաբերում է կանխատեսումներին, առաջիկա հինգ օրերին բարձր ջերմային ֆոնը կպահպանվի, հետագայում թե երբ կնվազի, պարզ կլինի մի քանի օր հետո, բայց ամեն դեպքում առաջիկա 5 օրերին դեռ նման տաք եղանակը կպահպանվի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության […]

Սուրբ թարգմանիչների տոն

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին թարգմանիչ վարդապետերի տոնը տարվա մեջ նշում է երկու անգամ: Առաջինը կոչվում է <<Սրբոց թարգմանչացն մերոց Սահակայ և Մեսրովբայ>> և տոնվում է Հոգեգալուստից հետո, իսկ երկրորդը՝ <<Տոն մեր սուրբ թարգմանիչ վարդապետների՝Սահակի ու Մեսրոպի,և նրանց սուրբ աշակերտների՝Եղիշեի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկցու և Ներսես Կլայեցու>>: Այս տարի մեծ քերթողների տոնը նշում […]

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Երևանի օրվա առթիվ

Սիրելի՛ երևանցիներ, շնորհավորում եմ ձեզ, մեզ բոլորիս և, ընդհանրապես, համայն աշխարհի հայությանը՝ մեր սիրելի մայրաքաղաքի ծննդյան 2798-րդ տարեդարձի առթիվ: Այսօր մենք հպարտությամբ ենք փաստում, որ հազարամյակների պատմություն ունեցող մեր «Արևի քաղաքն» աշխարհին ներկայանում է որպես մշտապես  երիտասարդ, գործուն, զարգացող, ժամանակին համահունչ ու ներկայանալի: Եվ դա շնորհիվ մեր համաքաղաքացիների, այն մարդկանց, ովքեր ապրում ու արարում են […]

Մոսկվայի առեւտրի կենտրոններից մեկում պայթուցիկ են հայտնաբերել /վիդեո/

Նախօրեին Մոսկվայի ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ տեղի «Կրոկուս էքսպո» առեւտրի կենտրոնում պայթուցիկ սարք կա։ Խուզարկության արդյունքում ոստիկանները գտել են պայթուցիկը, այն սրահի զուգարաններից մեկի պատի մեջ է եղել։ Նշենք նաեւ, որ առեւտրի սրահից բոլորը տարհանվել են, դեպքի վայրում դեռ աշխատում են ոստիկանները։

Հայեցակարգային նոր մոտեցումներ

Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը կարծում է՝ Պ նախարարի պաշտոնը քաղաքական պորտֆել է ու  պարտադիր չէ, որ  այդ պաշտոնը զբաղեցնողն  ունենա զինվորական կրթություն: Ավելին, իրավապաշտպանը ողջունելի է համարում այն փաստը, որ մեզանում այդ մոտեցումն արդեն քիչ-քիչ ընդունելի ու հասկանալի է դառնում: «Մենք  պետք է կարողանանք տարանջատել Պ նա[արար և բանակի հրամանատար պաշտոնները: Դա բնութագրում է ժամանակակից երկրների […]

Ջրցան մեքենաների ավանդական շքերթը /ֆոտո/

«Էրեբունի-Երևան – 2798» տոնակատարության հիմնական միջոցառումները, արդեն ձևավորված ավանդույթի համաձայն, մեկնարկել են վաղ առավոտից` ջրցան մեքենաների շքերթով: «Սանիթեք» ընկերության՝ տոնականորեն զարդարված նոր ու ժամանակակից ջրցան մեքենաների առավոտյան երթը մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցներում սկսվել է ձայնային ազդանշաններով և վերածվել իսկական  շքերթի: Սրանով մեկնարկել է «Երևան՝ արևի քաղաք» կարգախոսով «Էրեբունի-Երևան-2798» -ի տոնակատարության միջոցառումների ծրագիրը։ Երևանի քաղաքապետարանի […]

ԼՂՀ Պաշտպանության բանակից տեղեկացնում են

Հոկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 50 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 450 կրակոց: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառվել են նաև «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններ (22 կրակոց): ՊԲ առաջապահ […]

Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են

Վրաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենում։ apsny.ge-ի փոխանցմամբ՝ ընտրատեղամասերը բացվել են առավոտյան 8։00-ին, առայժմ ամեն ինչ հանդարտ է ընթանում։ Խորհրդարանի 150 պատգամավորները ընտրվում են 4 տարի ժամկետով:Ընտրություններն անցկացվում են խառը համակարգով՝ 77 մարդ ընտրվում էհամամասնական կարգով, 73՝ մեծամասնական: Խորհրդարանում տեղ գրավելու հայտ են ներկայացրել 19 կուսակցություն և 6 ընտրական դաշինք: Նշենք նաեւ, որ այս անգամ, […]

Երևանն այսօր տոնում է իր 2798–ամյակը

Երևանն այսօր նշում է իր հիմնադրման 2798–րդ տարեդարձը։ «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության այս տարվա կարգախոսն է՝ «Երևան, արևի քաղաք»։ Տոնակատարությունն այս տարի ավելի համեստ և զուսպ է լինելու: Տոնակատարությունների բյուջեն 65 մլն դրամ է, նախորդ տարվա միջոցառումների համար հատկացված բյուջեի ուղիղ կեսը: Այսօր  միջոցառումները հիմնականում լինելու են Երևանի փոքր կենտրոնում և Էրեբունի վարչական շրջանում։ Միջոցառումներն սկսվելու են առավոտյան ժամը 10:00-ից, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված