28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Սուրբ թարգմանիչների տոն

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին թարգմանիչ վարդապետերի տոնը տարվա մեջ նշում է երկու անգամ: Առաջինը կոչվում է <<Սրբոց թարգմանչացն մերոց Սահակայ և Մեսրովբայ>> և տոնվում է Հոգեգալուստից հետո, իսկ երկրորդը՝ <<Տոն մեր սուրբ թարգմանիչ վարդապետների՝Սահակի ու Մեսրոպի,և նրանց սուրբ աշակերտների՝Եղիշեի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկցու և Ներսես Կլայեցու>>: Այս տարի մեծ քերթողների տոնը նշում ենք հոկտեմբերի 8-ին:

Մեր լուսավորիչները և ընդհանրական եկեղեցու լուսատու պայծառ ջահերը՝ սուրբ Սահակ Պարթև հայրապետը և սքանչելագործ Մեսրոպ Վարդապետը սահմանեցին Հայաստանյաց Եկեղեցու համար բազմաթիվ կանոններ և օրենքներ, ստեղծեցին հայերեն լեզվի գրերը, հունարենից և ասորերենից թարգմանեցին Սուրբ Գրքի հին և նոր կտակարաները,ապա հիմնեցին դպրոցներ և կրթեցին մեր ողջ հայոց աշխարհը:

Այնուհետև սուրբ Սահակ հայրապետի հրամանով սուրբ Մեսրոպ վարդապետը մեկնեց վրաց աշխարհ և նրանց համար ևս ստեղծեց իրենց լեզվին համապատասխան գրեր, իսկ այդ ամենից հետո գնաց Աղվանք և ըստ իրեն Աստծուց տրված շնորհների՝նրանց համար նույնպես ստեղծեց իրենց լեզվին համապատասխան գրեր:

Իսկ երբ սուրբ Մեսրոպ վարդապետն այնտեղից վերադարձավ Հայաստան,սուրբ Սահակին գտավ իր աշակերտների հետ գրքեր թարգմանելիս: Աչքի ընկնող  գլխավոր աշակերտները՝ սուրբ Հովսեփը և սուրբ Ղևոնդ երեցը պարսկաց աշխարհում մարտիրոսացան: Ապա սուրբ Եղիշե վարդապետը, Մովսես Խորենացին և իրենց եղբայր Մամբրե վերծանողը, Եզնիկ Կողբացին և Ստեփանոս Ասողիկը, Խոսրովը և Ղազար պատմագիրը, Արձանը, Կորյունը և Դավիթ Անհաղթ փիլիսոփան հունարենից և ասորերենից շատ գրքեր թարգմանեցին:

Հորինեցին նաև շատ շարականներ և կարգեցին բոլոր ձայների համար եղանակներ,որոնք միմյանցից զատորոշելով՝տասը ձայներով դասակարգեց մեր հոգելից տեր սուրբ Սահակ հայրապետը՝ սահմանելով տաս եղանակ ըստ տասն արարածների թվի,որոնք են՝երկինքն ու երկնայինները,երկիրը և երկրայինները, ծովը և ծովայինները, օդը և օդագնացները, ապա հրեշտակներն ու մարդիկ:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ