Նախագահն ընդունել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած պատվիրակությանը, որը պաշտոնական այցով Երևան է ժամանել քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում, նշելով, որ ուրախ է համայն հայության մայրաքաղաք Երևանում հյուրընկալելու Հայաստանի բարեկամներին, ովքեր ներկա են գտնվելու նաև Երևանի հիմնադրման 2798-ամյակին նվիրված տոնակատարություններին: «Անշուշտ, հաճելի է բարեկամների հետ […]