11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ջրային տնտեսության պետական կոմիտեում հարկադրված կադրային փոփոխություններ չեն լինելու. Արսեն Հարությունյան

«Ջրային տնտեսության պետական կոմիտեում հարկադրված կադրային փոփոխություններ չեն լինելու: Аյս մասին ՋՏՊԿ աշխատակազմի անդամների եւ ՋՕԸ-երի պետերի հետ աշխատանքային խորհրդակցության ընթացքում հայտարարեց  Ջրային տնտեսության պետական կոմիտեի նորանշանակ նախագահ Արսեն Հարությունյանը:

«Այսօր բոլորից նույն պահանջն ունեմ՝ աշխատել. աշխատել ակտիվ եւ բարեխիղճ եւ միշտ առաջ նայել: Այսօր ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան, որոնց լուծումը պետք է լինի մեզանից յուրաքանչյուրի խնդիրը»,- նշել է նա։

Հանդիպմանը մասնակցում էր  նաեւ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը:

Ա. Հարությունյանի խոսքով՝ ոլորտի արդյունավետ կառվարման համար մի շարք կառուցվածքային փոփոխություններ են անհրաժեշտ՝ օրինակ՝ ՋՕԸ-երի խոշորացումը, սակայն ցանկացած աշխատանքի հիմքում պետք է ընկած լինի մեկ սկզբունք՝ բարեխիղճ աշխատանքը:

Ա.  Հարությունյանը հանձնարարեց կարճ ժամանակում գույքագրում իրականացնել նաեւ պոմպակայաններում, որոնք անմխիթար վիճակում են գտնվում: Նա նաեւ հանձնարարեց օրենսդրական փոփոխություններ պատրաստել, որոնք թույլ կտան Կոմիտեին վերահսկել ՋՕԸ-երի պետերի նշանակումները: Ըստ Ա. Հարությունյանի՝  այսպիսով հնարավոր կլինի ոչ միայն վերահսկել ՋՕԵ-երի գործունեության արդյունավետությունը, այլեւ՝ պատասխանատվության հստակ մեխանիզմներ մշակել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ