16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

Պավլիկ Մանուկյանը ներկա կգտնվի հաջորդ նիստին

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր հետաձգեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի կալանքի երկարացման դեմ բողոքի քննությունը, որպեսզի հաջորդ դատական նիստին ապահովվի Պավլիկ Մանուկյանի ներկայությունը բողոքի քննությանը։ Դատարանը բավարարեց միջնորդությունը,և հաջորդ նիստը նշանակեց երկուշաբթի ժամը 16։00-ին: Հիշեցնենք,որ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանը երկու ամսով երկարացրել էր Պավլիկ Մանուկյանի կալանքի ժամկետը։

Առաջարկվում է 5 դրամանոցը վերադարձնել շրջանառության մեջ

Բիզնես թրեյներ, գործարար Գրիգոր Առաքելյանն առաջարկում է 5 դրամանոց մետաղադրամները վերադարձնել շրջանառության մեջ: Նրա խոսքերով` խնդիրն ակտուալ է հատկապես մի շարք խանութների կողմից տոպրակները վճարովի` 10 դրամ, դարձնելու ֆոնին: Ակնհայտ է, որ մեր հայրենակիցներից շատերը սիրով կվերցնեն այդ մանրադրամները, քանի որ երկու հատ 5 դրամը մեկ տոպրակի գինն է: Հայտնի է, որ այսօր բազմաթիվ խանութներում […]

Ստամբուլահայ երգչուհու նոր երգը աշխարհի հայերի կարոտի մասին է

Ստամբուլահայ երգչուհի Սիբիլը հոկտեմբերի 14–ին Երևանում կներկայացնի իր նոր տեսահոլովակը: «Վանայ լիճին…» կոչվող երգը և տեսահոլովակը ներկայացնում են հայի հույզերն ու կարոտը իր հոգևոր հայրենիքի հանդեպ: Երգը զրույց է Վանա լճի հետ։ «Ermenihaber.am»-ի հետ զրույցում երգչուհին կիսվեց տեսահոլովակի շնորհանդեսից իր սպասումներով. «Ուրախ եմ վերջապես տեսահոլովակը հանդիսատեսի դատին հանձնել: Հուսամ այն կարժանանա երաժշտասերների հավանությանը: Ինձ համար […]

Մեկ ամսվա ընթացքում կհստակեցվի էլեկտրաէներգիայի և գազի սակագների նվազման հարցը.նախարար /վիդեո/

«Սոցիալապես անապահով խավի համար էլեկտրաէներգիայի և գազի սակագների նվազեցման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, և մեկ ամսվա ընթացքում կլինեն հստակեցված մոտեցումներ»,- այս մասին հոկտեմբերի 13-ի կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում  հայտնեց  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարԱրտեմ Ասատրյանը: Նախարարը նշեց , որ, որպես սոցիալական անապահովներ, հանրապետությունում հաշվառված է 130 հազարից ավելի մարդ: Մանրամասները՝ տեսանյութում:

Նոր նշանակում

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Մասիս Բաղդասարյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի ղեկավար: Տարածքային կառավարման և զարգացման նախարար  Դավիթ Լոքյանը տեղեկացրեց , որ Բաղդասարյանը գիտությունների թեկնածու է:

Էրդողանը ձգտում է իր ձեռքերում կենտրոնացնել էլ ավելի մեծ իշխանություն՝ կերտելով մի աննախադեպ բռնակալական վարչակարգ

ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանի ելույթը՝ ԵԽԽՎ լիագումար նիստում՝ իրավիճակը Թուրքիայում հարցի քննարկման ժամանակ: «Հուլիսի 15-ին կրկին մարտահրավեր նետվեց թուրքական ժողովրդավարությանը: Պետական հեղաշրջման փորձն այս անգամ ձախողվեց: Արյունալի այդ գիշերվա մասին շատ է խոսվել: Ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների տապալումը հեղաշրջման միջոցով չարիք է ցանկացած ժողովրդավարության համար, և Թուրքիայի քաղաքացիները կարողացան վճռականորեն ապահովագրել ժողովրդավարության սերմերը իրենց […]

Շթայնմայերը ԵԽԽՎ-ում խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին

Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ  Ֆրանկ–Վալտեր Շթայնմայերը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում անդրադարձել է առկա հիմնախնդիրներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հարցին։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, անդրադառնալով  Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում մարդկանց իրավունքների հետ կապված վիճակի մասին՝ Շթայնմայերն անդրադարձել է այդ երկրներում, չճանաչված տարածքներում հակամարտությունների թեմային։ «Խոսելով մարդու իրավունքների մասին Եվրոպայի տիրույթում՝ […]

Առանց Ծառուկյանի չի լինում. նախարարը մեկնաբանեց /վիդեո/

ՀՀ սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը մտահոգված է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի արդյունքներով:Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նախարարը նշեց, որ  ֆուտբոլի մասնագետների մասնակցությամբ տեղի են ունենալու քննարկումներ, որպեսզի հասկանալի լինի բուն խնդիրը: «Արդյունքները մտահոգում են եւ ոչ բավարար են, բնականաբար: Խնդիրները բազմազան են, յուրաքանչյուր խնդիր, որ սկսում է  մտահոգել, մենք զբաղվում ենք դրանցով: Քննարկումներ ենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված