28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Կկաշկանդի՞ իշխանություններին

«Որպես վերլուծաբան ես կուզեմ, որ ինքը վերադառնա, որովհետև քաղաքական դաշտում ցանկալի է, որ լինեն իշխանություննեին կաշկանդող մի քանի բևեռներ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց գրող, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը խոսելով ԲՀԿ հիմնադիր և նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի`  հնարավոր վերադարձի մասին քաղաքականություն: Ըստ Ա. Պեպենյանի` եթե իշխանությունները մնում է միայն ընդդիմության դեմ պայքարն, ապա նրանք հանգիստ ջախջախում են ընդդիմությանը, իսկ եթե լինում են էլի մի քանի բևեռներ, իշխանությունները ստիպված են լինում հաշվի նստել նրանց հետ, քանի որ ճակատ կարող է ձևավորվել իրենց դեմ:

«Ժամանակին, երբ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ-ը ստեղծեց, «Հանրապետականի» մոնոպոլիան ջարդել էր պետք, և ես ինքս ընդունեցի դա: Պետք էր ևս մի բևեռ լինել, որ այլ խաղի կանոններ կմտցներ: Երբ Գագիկ Ծառուկյանը կար քաղաքականության մեջ, իշխանություններն իրենց ավելի զուսպ էին պահում, քան հիմա: Սա օգտակար է մեր տեսակի երկրին, երբ իշխանության մոնոպոլիա կա»:

Դիտարկմանը, թե մշտապես ասվում էր, որ Գագիկ Ծառուկյանն օլիգարխ է, իսկ օլիգարխները, գործարարները քաղաքականության մեջ չպիտի լինեն, և ԲՀԿ-ն էլ ընդդիմություն այդպես էլ իրեն չհռչակես Ծառուկյանի ղեկավարման ժամանակ, արդյոք հիմա հնարավոր է դառնա ընդդիմություն, նա արձագանքեց, թե պետք չէ ամեն ինչը երկու գույնի մեջ դիտարկել.

«Պարտադիր չէ լինել իշխանություն կամ ընդդիմություն, կարող է որոշ հարցերում լինել ընդդիմադիր, որոշ հարցերում էլ սուր առճակատման չգնա, դա կոչվում է կենտրոնամետ: Իրականում մեր երկրում պիտի Գագիկ Ծառուկյանի տիպի մարդիկ լինեն քաղաքականության մեջ անկախ նրանից` մենք իրեն սիրում ենք, թե չէ, այս փուլը բուրժուազիայինն է, իրենք պիտի լինեն քաղաքականության որոշողները: Վախենալ պետք չէ, որ Ծառուկյանը մտնում է քաղաքականություն»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ