30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նոր պաշտոնանկություն

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 18-ի իր հրամանագրով պաշտոնից ազատել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանին: ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով` որոշում եմ. Էմիլ Բաբայանին ազատել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից»:

Վարչապետի հույսը. Հրապարակ

Ազգային ժողովին ներկայացված կառավարության ծրագրի հաստատումից հետո, մեր տեղեկություններով, Սամվել Կարապետյանը 300 միլիոն դոլարի ներդրում է կատարելու ՀՀ տնտեսության մեջ՝ շինարարական բում ապահովելու, տնտեսական դաշտը մեռյալ կետից շարժելու համար։ Սակայն, ի տարբերություն ամերիկահայ Քրք Քրքորյանի «Լինսի հիմնադրամի», «ռուսահայ» Սամվել Կարապետյանի գումարներով փորձելու են կառուցել «Հին էրիվանը», որպես պատմամշակութային ուրույն դիմագիծ՝ հարակից պրոյեկտներով։ Կարեն Կարապետյանի հույսը հենց […]

Մեծ փոփոխություններ են լինելու. Հայկական Ժամանակ

Թերթի տեղեկություններով, առաջիկայում մեծ փոփոխություններ են լինելու Համահայկական բանկում։ Ըստ այդմ բանկի սեփականատերը փոխվելու են ներկայումս Համահայկական բանկի հիմնադիրը ու միակ բաժնետերը հանդիսանում է ՀՀ Կենտրոնական բանկը։ Ըստ որոշ տեղեկությունների, ԿԲ-ն փորձում է ազատվել այս կառույցից, որը, ըստ էության, անիմաստ բեռ է իր համար։ Նախնական գաղափարով Համահայկական բանկը պետք է միջոցներ ներգրավեր բազմաթիվ աղբյուրներից եւ դրանք երկարաժամկետ վարկերի տեսքով տրամադրեր […]

Ծառուկյանի փաստի առաջ. Ժամանակ

Առաջին հայացքից այստեղ ԲՀԿ֊ն իրեն վատ չի դրսեւորել եւ անցել է թե Գյումրու, թե Վանաձորի ավագանի, մի քանի տեղերում էլ ԲՀԿ թեկնածուները հաղթել են գյուղական համայնքներում։ Սակայն, խնդիին իհարկե ԲՀԿ-ն չէ, այլ ընդհանուր քաղաքական իրավիճակը Եւ Գագիկ Ծառուկյանի վերադարձի Իարցը որոշվում է այս համատեքստում, հետեւաբար ոչ թե ԲՀԿ-ի, եւ ոչ էլ նույնիսկ ՀՀԿ-ի, այլ Սերժ […]

Ադրբեջանը պատրաստվում է լայնամասշտաբ պատերազմի. Ժամանակ

ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, թե Ադրբեջանը պատրաստվում է լայնամասշտաբ ու երկարատեւ պատերազմի։ «Համապատասխան ժամկետ է պետք, որ պատրաստվի։ Ես ժամանակին եւս այդ մասին ասել եմ՝ գործարաններ է կառուցում հրթիռներ արտադրելու, արկեր արտադրելու, իրենց երկաթուղու խնդիրն են լուծում։ Ադրբեջանը գնում է պատերազմի՝ լայնամասշտաբ ու երկարատեւ, պարզապես, մենք […]

Հայաստանի գրեթե ամբողջ տարածքում ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Արտաշավանի, Ապարանի, Արագածի, Վանաձորի, Ստեփանավանի, Սպիտակի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունու, Վարդենիսի, Ճամբարակի, Դիլիջանի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում, ինչպես նաև Տիգրանաշենի, Սարավանի, Վարդենյաց և Մեղրու լեռնանցքներում հոկտեմբերի 18-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, տեղում է ձյուն: Ճանապարհաշինարարները նշված հատվածներում կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման […]

«Ամենահեռու հարևան Հայաստանը». թուրք լրագրողի անդրադարձը

Թուրք լրագրող Օզլեմ Յուզաքը Հրանտ Դինքի անվան միջազգային հիմնադրամի «Թուրքիա-Հայաստան լրագրողների երկխոսություն» ծրագրի շրջանակներում այցելել է Հայաստան: Թուրքական «Cumhuriyet» թերթում հրապարակված «Ամենահեռու հարևան Հայաստանը» հոդվածում Յուզաքը ներկայացրել է Հայաստան կատարած այցելության տպավորություններն ու խոհերը: Նա նշել է, որ երկու հասարակությունները շատ նման են. «Սովորույթները, խոհանոցը, անգամ մեր երաժշտությունը նույնն են… Հայաստանի հետ դիվանագիտական հեռավորությունը հնարավոր […]

«Համոզված եմ՝ Վիգեն Սարգսյանն իր արդյունավետ աշխատանքով կստիպի, որ Սամվել Բաբայանը վերանայի իր դիրքորոշումը»

Արցախի  նախկին Պաշտպանության  նախարար Սամվել Բաբայանը, հարցազրույցներից մեկի ընթացում, խոսելով ՀՀ նորանշանակ Պաշտպանության նախարարի մասին՝  կարծիք էր հայտնել, թե  այս իրավիճակում քաղաքացիական անձին այդ պաշտոնում նշանակելը նպատակահարմար չէ: Անդրադառնալով Բաբայանի այս տեսակետին՝ այսօր՝ ՀՀԿ ԳՄ, ապա Խորհրդի նիստից հետո՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց. «Դա պարոն Բաբայանի կարծիք արտահարտելու իրավունքն է: Անկախ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված