18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ծառուկյանի փաստի առաջ. Ժամանակ

Առաջին հայացքից այստեղ ԲՀԿ֊ն իրեն վատ չի դրսեւորել եւ անցել է թե Գյումրու, թե Վանաձորի ավագանի, մի քանի տեղերում էլ ԲՀԿ թեկնածուները հաղթել են գյուղական համայնքներում։ Սակայն, խնդիին իհարկե ԲՀԿ-ն չէ, այլ ընդհանուր քաղաքական իրավիճակը Եւ Գագիկ Ծառուկյանի վերադարձի Իարցը որոշվում է այս համատեքստում, հետեւաբար ոչ թե ԲՀԿ-ի, եւ ոչ էլ նույնիսկ ՀՀԿ-ի, այլ Սերժ Սարգսյանի մակարդակում։ Ինչպես հայտնի ֆիլմում՝ ես նրան փախցրել եմ, ես էլ նրան կազատեմ։ Պարզապես տվյալ դեպքում հակառակն է՝ ես նրան հեռացրել եմ ակտիվ քւսղաքակւսնությունից, ես էլ նրան կվերադարձնեմ։

Տվյալ պարագայում Գագիկ Ծառուկյանի անհրաժեշտության վերաբերյալ եզրահանգումը առավել հասունացել է հենց ՏԻՄ ընտրություններից հետո, որտեղ Սերժ Սարգսյանն արձանագրել է բավական անմխիթար պատկեր։ ՏԻՄ ընտրություններում կենտրոնացված միջամտությունն ակնհայտորեն բացակայում էր, ակնհայտորեն զգացվում էր, որ նախագահական նստավայրը նույնիսկ ինչ-որ առումով ցուցադրական հեռավորություն է պահում ՏԻՄ ընտրություններից, դրանք դիտարկելով միայն ՀՀԿ-ի կուսակցական հեռավորության վրա։

Եվ ահա այդ հեռավորությունը ըստ էության արժանացավ տապալման եւ ՀՀԿ-ն գործնականում մեծ ջանքերի գնով կաիողացավ պահել իր իշխանությունը հանրապետության երկրորդ եւ երրորդ քաղաքներում։ ՄեՑ ջանքերը տվյալ դեպքում մեծ մանիաուլյացիաները, կեղծիքներն ու օրենքի հետ քիչ առնչություն ունեցող այլ գործողություններն էին։

Այսինքն, ՀՀԿ-ն մեծ հաշվով տապալվեց ՏԻՄ ընտրություններում։ Եվ դա այն դեպքում, երբ դրանք քաղաքական ընտրություններ չէին, կամ չունեին այն քաղաքական երանգն ու շեշտադրումները, որտեղ դրվում են համապետական նշանակության խնդիրներ, այդ թվում ՝ իշխանափոխության մեխանիզմների ուղղակի առկայությամբ՝ թեկուզ դե յուրե մեխանիզմների։ Դրա պարագայում, հասարակության ակտիվությունն ու տրամադրվածությունը թեկուզ ՏԻՄ հետ համեմատության մեջ, սակայն դառնում է առավել կոշտ։

Դա նշանակում է, որ համապետական մասշտաբում իշխանությունը բախվելու է հանրային առավել մեծ դիմադրության։ Խոսքն իհարկե անհաղթահարելի դիմադրության մասին չէ, առավել եւս, երբ ակնհայտ է, որ ինչքան հասարակության տրամադրվածությունն է ավելի ակտիվ եւ կոշտ լինելու, այնքան էլ ավելի ակտիվ եւ թեժ են միմյանց դեմ պայքարելու նաեւ ընդդիմադիր կամ այդպիսին հանդես եկող քաղաքական ուժերը, դրանով իսկ զգալիորեն լիցքաթափելով հանրային այդ ակտիվությունն ու նպաստելով իշխանությանը։ Սակայն, իշխանությունը չի ցանկանում հույսը դնել լոկ այդ գործոնի վրա, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ իշխանությունը ձգտում է ապահովել ինքզինքը ավելի մեծ թվով նախընտրական կամ ընտրական երաշխիքներով։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ