Միշտ պատրաստ. Ժողովուրդ
Հւսյաստանի քաղաքական եւ հատկապես ազատամարտիկների շրջանում վերջին օրերին հաճախակի կարելի է լսել այն մասին, որ ՀՀ զինված ուժերում պաշտոնավարող իրենց մարտական ընկերները հորդորում են միավորվել իշխանությունների եւ հատկապես Սերժ Սարգսյանի շուրջ, քանի որ Ադրբեջանը լայնամասշտաբ եւ երկարատեւ պատերազմի է պատրաստվում։
Երեկ գրեթե նույն բանն ասել է նաեւ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում։ Եթե քառօրյա պատերազմը եղած չլիներ, ապա միանշանակ կարելի Էր պնդել, որ վերը նշված լուրերը միտումնավոր են շրջանառության մեջ դրվում՝ խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական պայքարը զսպելու համար։
Նախորդ Աժ եւ նախագահական ընտրություններից առաջ ՀՀ իշխանությունները Արցախի հարցը, թշնամու գործոնը մշտապես շահարկել են։ Ուստի դժվար է ասել՝ ներկա իրավիճակը հերթական շահարկման փո՞րձ է, թե՛ մտահոգության իրական դրսեւորում։ Ամեն դեպքում, եթե ՀՀ իշխանություններն իսկապես տեղեկություններ ունեն Ադրբեջանի կողմից մոտալուտ ագրեսիա սկսելու մասին, ապա ՀՀ ԱԳՆ-ն անհրաժեշտ քայլեր պետք է կատարեր նման ագրեսիան կանխելու ուղղությամբ։
Նման քայլեր մենք այս օրերին չենք տեսնում, ուստի կարելի Է ենթադրել, որ Ադրբեջանի կողմից հնարավոր ագրեսիայի մասին լուրերը մի փոքր չափազանցված են։ Ինչեւէ։ Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի մասին «ժողովուրդ»-ը պարզաբանում խնդրեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանից։ «Մենք ամեն րոպե հետեւում ենք հակառակորդի բոլոր քայլերին եւ միշտ պատրաստ ենք համապատասխան գործողությունների»,- պատասխանեց Հովհաննիսյանը։
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթին այս համարում: