14 Մարտի, Saturday, 2026
KFC

Ցանկանում են հայկական տեղական օլիգարխիային` ժանտախտին, ճնշել ռուսական խոլերայով.Ռուբեն Մեհրաբյան

«Կարեն Կարապետյանի կառավարությունը Հովիկ Աբրահամյանի կառավարության շարունակությունն է»,- այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ  հայտարարեց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: « Հովիկ Աբրահամյանի կառավարությունը բոլոր առումներով կարելի է համարել ամբողջովին տապալված, այլ դեպքում այս ժամանակահատվածում իշխանությունը նման փոփոխությունների չէր գնա: Նոր կառավարությունը հանգամնքների պարտադրանքի բերումով է դարձել այդպիսին»,-ընդգծեց փորձագետը:: Ռուբեն Մեհրաբյանը խոսքով՝ […]

Սյունիքում երկրաշարժ է տեղի ունեցել

Հոկտեմբերի 28-ին, տեղական ժամանակով ժամը 12.05-ին (Գրինվիչի ժամանակով` 08.05-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.7 մագնիտուդով երկրաշարժ` հյուսիսային լայնության 38.960 և արևելյան երկայնության 46.420աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան): Օջախի խորությունը` 10 կմ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Կապանում՝ 3 բալ, Մեղրիում՝ 3-4 բալ ուժգնությամբ:

Դատավորը գետնանցումում 1 000 դոլար է ստացել․ ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել /վիդեո/

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ենթադրյալ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը: Քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել և Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների […]

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Իրանի դեսպանին

Հոկտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը քաղաքավարական հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ինչպես հայ-իրանական երկկողմ ռազմական համագործակցությանը, այնպես էլ տարածաշրջանային ու միջազգային խնդիրներին առնչվող հարցեր:

Առաջարկ չի եղել, ցանկություն չկա (վիդեո)

ԱԺ ճեպազրույցների ժամին ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու որպես քաղաքական գործիչ իրենց գործը լավ չեն անում, որ Գագիկ Ծառուկյանը ստիպված է այդ ժամանակ գալ քաղաքականություն: Բաղդասարյանը նշեց, թե անհատները չէ, որ պետք է տան քաղաքական դաշտի գնահատական, այլ հանրությունը: «Բայց ես այդ կարծիքին չեմ, որ քաղաքական գործիչներն իրենց գործառույթը չեն կատարում, […]

Հոլիվուդի Փառքի պուրակում Շառլ Ազնավուրի աստղն է տեղադրվել /ֆոտո/

Հոլիվուդի Փառքի պուրակում բացվել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի պատվո աստղը: Daily Mail-ի տեղեկացմամբ արարողությունը տեղի է ունեցել երեկ, նրան պատվել են Հոլիվուդյան աստղով, որը ներկայացվել է Կալիֆորնիայի հայերի կողմից: Բրիտանական պարբերականը նշել է, որ  Ազնավուրը 20-րդ դարի ամենահայտնի երաժիշտներից մեկն է, ով շարունակում է ակտիվ մնալ 92 տարեկանում: Պարբերականն Ազնավուրին «Ֆրանսիայի Ֆրենկ Սինատրա»է անվանել: «Ես տարիներ […]

Քաղցկեղով հիվանդ կինը չի կարողանում անցնել քիմիաթերապիայի կուրսը` 800 000 դրամ չունենալու պատճառով /վիդեո/

1967թ. ծնված արարատցի Գայանե Մնացականյանը 2016 թվականի փետրվարին առողջական խնդիրներով դիմում է բժշկի և պարզվում է, որ նրա մոտ առկա է չարորակ գոյացություն, անմիջապես կատարվում է վիրահատություն և նշանակվում քիմիաթերապիա: Տիկին Գայանեն ունի չորս դուստր, և աղջիկներն իրենց ուժերով անում են ամեն բան, որ փրկեն մոր կյանքը: Գայանեն անցել է քիմիաթերապիայի յոթ կուրս, վերջին կուրսի […]

Գագիկ Ծառուկյանի անձն անփոխարինելի է. ԲՀԿ (վիդեո)

«Գագիկ Ծառուկյանը երկար տարիներ քաղաքականության  մեջ է եղել, ու այս պահին էլ պատգամավոր է, նա որևէ անգամ կաշկանդված չի եղել՝ իր մտքերը ներկայացնելու»,-այսօր ԱԺ ճպազրույցների ժամին ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն՝ անդրադառնալով ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ հնարավոր վերադարձին: Նա նշեց, որ նոր քաղաքական ուժեր կան, ու որքան էլ այդ ուժերը խոսում են, ամբիցիոզ […]

Շատ վատն էր նախադեպը. Զուրաբյանը՝ Ծառուկյանից (վիդեո)

«Ես չեմ ցանկանում զբաղվել շահարկումներով դեռ չկայացած փաստերի վրա, երբ կկայանա, կհասկանանք, թե ինչ քաղաքական ուժեր են մտել ընտրապայքարի մեջ, այդ ժամանակ խնդրեմ, դիմեք, ես մեծ հաճույքով կվերլուծեմ»,-Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն՝ արձագանքելով հարցին, թե ինչպես է ՀԱԿ-ը վերաբերում ԲՀԿ նախկին առաջնորդ ու հիմնադիր Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն հնարավոր վերադարձին: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված