Օրվա կադր

Երևան քաղաքի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամները հանդիպել են «Մոսկվայի օրերը Երևանում» միջոցառումների շրջանակում Երևանում գտնվող Մոսկվայի քաղաքային դումայի նախագահ Ալեքսեյ Շապոշնիկովի և դումայի անդամ, մի շարք հանձնաժողովների ղեկավարների հետ: Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Սերգեյ Մկրտչյանը ողջունելով հյուրերին՝ ներկայացրել է ավագանու կողմից տարվող աշխատանքները, ինչպես նաև գործող հանձնաժողովների գործառույթները. «Ուրախ ենք ձեզ հյուրընկալել Երևանում: […]
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երեւում է, թե ինչպես է հայտնի երգիչ Նիկոլայ Բասկովը ցած ընկնում բեմից։ Դեպքը տեղի է ունեցել Վիլնյուսում՝ երգչի մենահամերգի ժամանակ։ Բասկովը անզգուշաբար մոտեցել է բեմի եզրին, երկրպագուհին էլ, օգտվելով առիթից, քաշել է նրան, սակայն երգիչը կորցրել է հավասարակշռությունն ու ցած ընկել բեմից։ երգչի թիկնապահներն անմիջապես օգնել են նրան, ու Բասկովն […]
Հոկտեմբերի 29-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Քերոլայն Մուգարին և համագումարի համանախագահ Էնթոնի Բարսամյանին։ Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարները ներկայացրեցին կազմակերպության գործունեությունը և առաջիկա ծրագրերը։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստան-Միացյալ Նահանգներ բարեկամական գործընկերության զարգացմանն ուղղված ջանքերին։ Զրույցի ընթացքում քննարկվեցին համահայկական մի շարք հարցերի և դրանց լուծման ուղղությամբ հայ համայնքային կառույցների կարևոր […]
Վանաձորի նախկին քաղաքապետ Ս. Դարբինյանին պատկանող «Լոռիի ՃՇՇ» ՓԲԸ-ը ամիսներ շարունակ չի վճարել աշխատողների մի մասի աշխատավարձը: Այս մասին ՀՔԱ Վանաձորի գրասենյակից ահազանգել են ընկերության երեք աշխատակիցներ: Նրանք հայտնել են, որ Ընկերությունում աշխատում են 2007թ.-ից: 2015 թ.-ից արդեն աշխատավարձերի վճարումն սկսել է ձգձվել, եւ այսօր Ընկերության տարբեր աշխատակիցներ մի քանի ամսվա չվճարված աշխատավարձ ունեն: «Լոռիի […]
Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել եւ ձեռնարկատիրությամբ զբաղվելը Հայաստանում ավելի դյուրին է դարձել, «Ամերիկայի Ձայն»-ին պատմել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Վալենտինա Սալթանեն, մեկնաբանելով Doing Business 2017 զեկույցը, որում Հայաստանը հինգ կետով բարելավել է դիրքը նախորդ տարվա համեմատ. «Զգալի ձեռքբերումներ են արձանագրվել եւ այն իրոք գնահատելի է, օրինակ այն, որ նոր ձեռնարկատիրություն բացելու համար ընդամենը 20 […]
Հոկտեմբերի 28-ին, ժամը 19.50-ի սահմաններում, «Օպել Աստրա» տաքսի ավտոմեքենան Մասիս-Էջմիածին ճանապարհի 1-ին կմ-ին՝ երկաթգծի մոտ, բախվել է բետոնե արգելապատնեշին և շրջվել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում ուշագրավ դեպք է տեղի ունեցել։ Henaran.am- ի տեղեկություններով՝ Եղվարդի առանձնատներից մեկի մոտ միջադեպ է գրանցվել մի քանի տղամարդու միջեւ։ 30-ամյա տղամարդուն հենց իր տան մոտ ատրճանակով ու դանակով սպառնացել են՝ հափշտակելով նրա մոտ եղած գումարը: Հայտնի է դարձել, որ ավազակային հարձակում կատարած անձինք եղել են երկուսը, որոնցից մեկին տղամարդը ճանաչել է: […]
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում անցկացվող «ՋՈՒՆՎԵՔՍ Երևան շոու-2016» ոսկերչական իրերի և ժամացույցների 6-րդ միջազգային ցուցահանդես: Ցուցահանդեսային կենտրոնը տեղակայված է ոսկերչական ազատ տնտեսական գոտու տարածքում, որտեղ գործունեություն ծավալող տնտեսվարողներն օգտվում են հարկային և մաքսային արտոնություններից: Այս տարի ցուցահանդեսին մասնակցում է շուրջ 80 ընկերություն 14 երկրից: Հայրենական և արտասահմանյան ընկերությունների տաղավարներով շրջայցի […]