03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Օֆշորային ևս մեկ սկանդալ․ Հայկական Ժամաննակ

Այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստանում արձանագրված օտարերկրյա ամենախոշոր ներդրումը (զուտ ներհոսքը) արձանագրվել է Կիպրոսից, որը ինչպես հայտնի է, օֆշորային գոտի է: Այստեղից մեր տնտեսության մեջ ներդրվել 170 մլն դոլար:   Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկանքի համաձայն, այս գումարը ներդրվել է «կացության կազմակերպում» տողով: Թե ՀՀ-ում որտեղ և ով է «կազմակերպել» այդ «կացությունը» անհայտ է: […]

Բացահայտվում է ՀՀԿ-ի առաջին եռյակը. Հովիկ Աբրահամյանը բացակայում է․ Ժամանակ

ՀՀԿ առաջին տեղակալի պաշտոնի ստեղծումն ու Կարեն Կարապետյանի հավանական նշանակումն այդ պաշտոնում մի շարք հստակություններ է մտցրել: Այդ քայլով Սերժ Սարգսյանը, միաժամանակ, գոնե ժամանակավորապես հանգստացնում է Կարեն Կարապետյանին, եւ ՀՀԿ-ում երկրորդ մարդ համարվող նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին երկար ժամանակով ցույց տալիս իր իրական տեղը: Այս նշանակումով մոտավորապես հայտնի է դառնում ԱԺ ընտրություններում առաջին երեք անունը՝ […]

ԲՀԿ-ն չի ուզում լսել «Ժառանգության» մասին․ Ժողովուրդ

ԱԺ ընտրություններից առաջ կամաց-կամաց բոլոր քաղաքական ուժերը սկսում են բացահայտել իրենց գործընկերներին: «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունները ձեռք են բերել համագործակցության վերաբերյալ հստակ պայմանավորվածություն: Մինչ այս լուրեր էին շրջանառվում, որ այս երեք ուժերի հետ բանակցություններ է վարում նաեւ «Ժառանգություն» կուսակցությունը: Սակայն, ինչպես երեւում է, վերջինս այլ ուղղությամբ է ընթանում: Նրանք սպասում են Գագիկ […]

Օպտիմալացումը տանում է դեպի գործազրկություն․ Ժողովուրդ

Պաշտոնական փաստաթղթերից տեղեկանում ենք, որ գործազրկության ցուցանիշը Հայաստանում տարեցտարի ավելանում է: Այս տարվա հունվար-հոկտեմբերին պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 8.5 տոկոսով: Ըստ այդմ, այս տարվա ինն ամիսներին գործազուրկների թվաքանակը կազմել է 78 հազար 841: Թերեւս այս աճը կշարունակվի, որովհետեւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակում է օպտիմալացման գործընթացը. […]

Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար դիրքապահ ուժերը ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ

Դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից  հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 90 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց: Հատկապես ինտեսիվ խախտումներ են եղել դիպուկահար զենքերից /շուրջ 80 կրակոց/: Արեւելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ 60 մմ-ոց ականանետ /1 […]

Պարտքերին զուգահեռ՝ ավելանում են պետական ծախսերը․ Ժողովուրդ

Ամեն   ամիս աճող պետական պարտքին զուգահեռ հայրենի կառավարությունը ավելացնում է նաեւ պետական ծախսերը` թերեւս մոռանալով պետական բյուջեն լցնելու մասին: Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության նախնական տվյալների` 2016 թվականի հունվար-հոկտեմբերին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 931 մլրդ դրամ, իսկ ծախսերը` ավելի քան 1 տրիլիոն 124 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ պետական […]

Դինքի սպանության կազմակերպիչներից Էրհան Թունջելը գիրք է գրել սպանության մասին

Պոլսահայ լրագրող «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունն ուղղորդողներից Էրհան Թունջելը Դինքի սպանության մասին գիրք է գրել: Թուրքական «T24» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Թունջելը նշել է, որ «Հրանտ Դինքի սպանության մութ կողմերը և Ամերիկայի ենիչերիները» գրքի միջոցով փորձել է լույս սփռել Դինքի սպանության անհայտ կողմերի վրա: Նա գրքում հերքել է իր մասնակցությունը սպանությանը՝ նշելով. «Մենք իրականում հանցագործ […]

«Սխալ չհասկանաք»

«Այո, հենց այդ է, որ աշխարհում չափից դուրս շատ է մարդկանց թիվը: Նախկինում դա այնքան էլ նկատելի չէր: Բայց այսօր, երբ յուրաքանչյուրը ցանկանում է ոչ միայն օդ շնչել, այլև ավտոմոբիլ ունենալ, այդ բանը նկատվում է», ֊ ասում էր Հերման Հեսսեն Տափաստանի գայլի շուրթերով: Ինձ էլ հետաքրքիր է, թե ի՞նչ կասեր Հեսսեն, երբ այդ նույն մարդիկ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված