10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Նրանք ավելի վատն են, քան գողերը

Խաչը նման է նաև կշեռքի, և այս նմանությունը ցույց է տալիս, որ մենք պետք է հավասարակշռություն պահպանենք հոգևոր կյանքում: Եկեղեցական հեղինակներից մեկը, խոսելով խաչի նման խորհրդանիշի մասին, անդրադառնում է նաև առօրյա կյանքում կշեռքի գործածությանը Առակաց գիրքն ասում է. «Խարդախ կշեռքը պիղծ է Տիրոջ առջև, բայց արդար կշեռքը հաճելի է Նրան» (11.1): Կշեռքով խաբող վաճառականները պիտի […]

Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի հոգեբան Իրինա Ծատուրյանը: ԹԵՄԱ՝ դեկտեմբերի 7-ը Սպիտակի երկրաշարժի 28-րդ տարելիցն է.մեր օրերում երկրաշարժ ապրած մարդկանց հոգեվիճակն ու վարքային առանձնահատկությունները:

«Դա բացառապես բարգավաճական come back է». ՀՀԿ

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղեկություն չունի նախագահ Սերժ Սարգսյանի ու ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպման մասին, նա նաև տեղեկություն չունի, որ Գագիկ Ծառուկյանն իշխանության հետ համաձայնությամբ է վերադառնում քաղաքականություն: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա: «Այն ժամանակ էլ դա եղել է իր որոշումը՝ միգուցե մեր որոշումների, իր գործընկերների հետ […]

«Մխիթարյանը և Մարտիալն արագ են գրոհում»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է, թե ինչու է «Էվերտոնի» դեմ Պրեմյեր լիգայի 14-րդ փուլի խաղում մեկնարկային կազմում ընդգրկել Հենրիխ Մխիթարյանին եւ ֆրանսիացի կիսապաշտպան Անտոնի Մարտիալին: «Մխիթարյանը եւ Մարտիալն ավելի արագ են գործում՝ գնդակը հարձակման գիծ տեղափոխելիս: Բայց, պետք է ասել ՝ այդ  դիրքում բոլորն էլ լավ են խաղում, այդ թվում՝ Մատան, Մարտիալը»,- […]

Ճանապարհային ոստիկանության հետ համագործակցելով, փորձեք որոշակի լուծումներ գտնել և բավարարել տաքսու վարորդների խնդրանքը

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ ՃՈ հետ համատեղ շարունակվում է հսկողությունը ավտոկայանատեղի համար ապօրինի գումարների գանձման, ինչպես նաև մայթերում և կամարանցումներում ավտոմեքենաների կայանման դեպքերը բացառելու ուղղությամբ: Քաղաքապետը ոլորտի պատասխանատուների ուշադրությունն է հրավիրել վերջին շրջանում տաքսու վարորդների կողմից կրկին բարձրացվող անվճար կայանատեղիների տրամադրման խնդրին: […]

Մի զարմացեք, որ գալիս է, իր իրավունքն է՝ կգա, թե ոչ. Շարմազանովը՝ Ծառուկյանից

«Քաղաքական գործընթացների հետ կապված, մշակույթի ու կանոնների հետ կապված իմ դիրքորոշումը մնում է ուժի մեջ»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին: Նա պնդում է, որ ՀՀԿ-ն քաղաքական չարիք է դիտարկել ոչ թե անձին, այլ երևույթին։ «Մենք երբեք անձին […]

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ դեկտեմբերի  5-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, Վայքի, Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սարավանի և Վարդենյաց  լեռնանցքներում  տեղում է ձյուն: Գավառի տարածաշրջանի ճանապարհներին,  Ջաջուռի և  Վարդենյաց  լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է: Բքի և անբավարար տեսանելիության  պատճառով  դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Նշված ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն […]

Թանկյանն ապրիլին կգա Հայաստան՝ որպես խորհրդարանական ընտրությունների դիտորդ

Ամերիկահայ ռոք երաժիշտ եւ երգահան, աշխարհահռչակ System of a Down խմբի հիմնադիր եւ մենակատար Սերժ Թանկյանը պատրաստվում է  ապրիլին  Հայաստան  ժամանել` որպես դիտորդ մասնակցելու խորհրդարանական ընտրություններին: Այս մասին այսօր` դեկտեմբերի 5-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ինքը՝ Թանկյանը: Բացի Թանկյանից` Հայաստան են ժամանելու նաեւ կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Եգոյանը, կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը եւ ուրիշ հայտնի […]

Հայ–ռուսական միավորված զորախմբի ստեղծումն անուղղակիորեն առնչվում է նաև Արցախին

«Հայ–ռուսական միավորված զորախմբի ստեղծումը մինչեւ այս տարվա ապրիլը գոյություն ունեցող հավասարակշռության խախտումը վերացնելու փորձի մի մասն է», –   այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Քաղաքագետը շեշտեց՝ Հայաստանն անվտանգության այլընտրանք  չունի։ «Եվրամիությունը մեր անվտանգությունն ապահովում է ՆԱՏՕ–ի միջոցով, իսկ Թուրքիան ՆԱՏՕ–ի անդամ է, վերջ։ Գործող անվտանգության համակարգն ուրիշով փոխարինել հնարավոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված