25 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

«Համախմբում», «Երրորդ հանրապետություն» և ՀԴ կուսակցությունները համագործակցության համաձայնագիր են հրապարակել

Համագործակցության համաձայնագիր Սթափ գնահատելով Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի առաջ ծառացած մարտահրավերները, որոնք սպառնում են մեր անվտանգությանը, արձանագրելով, որ մեզանում առկա համատարած կոռուպցիան, տնտեսաքաղաքական մենատիրությունը և պետական կառավարման արդյունավետության ցածր մակարդակը մեր պետության հետընթացի, արտագաղթի, մարդկանց կյանքի ցածր որակի հիմնական պատճառներն են, համոզված լինելով, որ հասարակական–քաղաքական ու սոցիալ–տնտեսական ոլորտներում համակարգային փոփոխությունների հասնելը քաղաքական օրակարգի թիվ մեկ […]

Մեր «Քաղաքական կատակերգությունը» սկսում է դժոխքի իր 2-րդ շրջանը

Դանթեի «Աստվածային կատակերգության» մեջ դժոխքն ունի 9 շրջան: Մեր «Քաղաքական կատակերգությունը» սկսում է դժոխքի իր 2-րդ շրջանը: Խնդրում ենք մինչև ներկայացման ավարտը անջատել բջջային հեռախոսները և չխանգարել մեր արտիստներին: Ցանկանում ենք հաճելի դիտում, տիկնայք և պարոնայք: Կարեն Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը

Չափազանց կարևոր է, որպեսզի այս գործընթացը լինի շարունակական. Ս. Սարգսյան

Հանրապետության Նախագահին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր զեկուցել է Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների ընթացքի մասին՝ ներկայացնելով 2016թ. նոյեմբերի 2-ին Նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականի կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու առաջիկա անելիքները: Ոստիկանապետը նշել է, որ նախապատրաստվել և նոյեմբերի 30-ին ՀՀ կառավարություն է ներկայացվել Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգի և դրանից բխող միջոցառումների […]

Քննարկում՝ Արշակունյաց պողոտա-Նժդեհի փողոց խաչմերուկային հանգույցի վերակառուցման շուրջ

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի հրավիրած աշխատանքային քննարկման ժամանակ ներկայացվել է մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայի և Նժդեհի փողոցի հատվող խաչմերուկում («Հայրենիք» կինոթատրոնի հրապարակ) տրանսպորտային հոսքերի բեռնաթափման նպատակով հանգույցի կառուցման համար մշակված նախագիծը: Հանդիպմանը մասնակցել են Երևանի գլխավոր ճարտարապետը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի ոլորտի պատասխանատուներ, ՃՈ Երևան քաղաքի վարչության և «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի ներկայացուցիչներ, […]

«Խնդրեցինք, որ վերադառնա հանուն մեր ազգի»

Ինչպես հայտնել ենք, Գագիկ Ծառուկյանը մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին: Այդ մասին Ծառուկյանը ավելի վաղ  հանդես է եղել հայտարարությամբ: Անդրադառնալով այս թեմային՝  ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Ծառուկյանն, ըստ էության, արժեքավոր մարդ է հայ ժողովրդի համար: Նա այդ ամենն ապացուցել  է  իր ապրելակերպով, արած գործերով: Հասարակությանը դա հայտնի է: ԲՀԿ քաղխորհրդի ժամանակ, […]

Պաշտպանության նախարարությունը կոչ է անում

Զինված ուժերի համար անհրաժեշտ ապրանքների մատակարարման, աշխատանքների և ծառայությունների մատուցման գործընթացը այսուհետ ևս լինելու է բաց և թափանցիկ, դաշտը՝ ազատ, մրցութային ընթացակարգը՝ միայն օրենքի պահանջներին համապատասխան: Այս հարցերի շրջանակում հունվարի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Կարեն Կարապետյանի և ՊՆ կապիտալ շինարարության ու զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ […]

Դիարբեքիրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 4 ոստիկան է մահացել

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Սուր կենտրոնական շրջանում հունվարի 16-ի երեկոյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով 4 թուրք ոստիկան է սպանվել: Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի` անհայտ անձինք նախօրոք ականապատել են ճանապարհի հարևանությամբ գտնվող գերեզմանոցի բետոնե ցանկապատը և այն պայթեցրել այն ժամանակ, երբ անցնելիս է եղել ոստիկանական մեքենան: Հզոր պայթյունի հետևանքով զրահապատ մեքենայի մեջ սպանվել է 4, վիրավորվել […]

Աստված չանի` մտնեն Նախիջևանի կողմից. հրամանատարը բարկացած է

«Սեյրան Օհանյանը դեռ միայն հայտարարություններ է անում և հստակ ծրագրեր չի առաջարկել: Մեզ էլ է առաջարկվել մասնակցել քննարկումներին: Եթե ներկայացվի ծրագիր, որը մեզ համար իսկապես իրատեսական կլինի և կբխի հայ ժողովրդի շահերից՝ կմիանանք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայդուկ» ջոկատի շտաբի պետ Վիտյա Հակոբյանը: Վիտյա Հակոբյանին այս պահին անհանգստացնում է սահմանային իրավիճակը.« Նրանք անընդհատ խախտում են հրադադարի […]

Ինչ եղանակ է սպասվում

ՀՀ տարածքում հունվարի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային գոտիներում հատկապես գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված