26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Հայտարարությունները կամ ենթակառուցվածքների ստեղծումը քիչ են»

Մամուլը գրում է՝  Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարվա ընթացքում «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի օտարերկրյա ներդրում է իրականացվելու Հայաստանում։ Թե որ ոլորտներում՝ դեռ հայտնի չէ:

Նշվում է՝ այդպիսի քաղաքական որոշում Է կայացվել Ռուսաստանի Դաշնության իշխանական վերնախավում, և դրա նպատակը Կարեն Կարապետյանի կառավարությանը աջակցություն ցուցաբերելն Է։

Անդրադառնալով այս թեմային՝  քաղաքագետ գագիկ Համբարյանը  Henaran.am-ի հետ զրույցում նշեց՝ «Կարևորը  ոչ թե ներդրումներն են, այն այն զիզնես մթնոլորտը, որ կա ՀՀ-ում: Մեր երկրում բիզնես մթնոլորտը բացասական ֆոն ունի:  Դա արտասահմանում ու սփյուռքում էլ գիտեն»:

Քաղաքագետը շեշտեց՝ թեև մեր երկրում ենթակառուցվածքներ են ստեղծվում ներդրումները ավելացնելու, ներդրումների համար գրավիչ մթնոլորտ ստեղծելու համար, այդուհանդերձ, դա այնքան էլ արդյունավետ չէ. հարկավոր է վերացնել մոնոպոլիան ու թալանը:

«Ինչքան ուզում է հայտարարեն, հասարակությունն էլ, գործարարներն էլ գիտեն՝ ՀՀ-ում ազատ բիզնես գործութնեությամբ զբաղվելն անհնար է: Մարդիկ կան, որ նստած վերահսկում  են  բիզնես ոլորտի ամեն ճյուղը: Ես երեկ եմ եկել Մոսկվայից, չորս-հինգ հոգու հանդիպեցի: Այս թեմայի մասին խոսվեց. նրանք  էլ էին դժգոհ  մեր երկրում առկա բիզնես մթնոլորտից», – եզրափակեց քաղաքագետը՝ ընդգծելով՝ հայտարարությունները  կամ ենթակառուցվածքների ստեղծումը քիչ են. հարկավոր է հստակ, կոնկրետ քայլեր անել, որպեսզի և՛ հասարակությունը, և՛ գործարարները հասկանան՝ մեր երկրում ստեղծվում է  ազատ մրցակցույթյուն, բիզնես մթնոլորտն էլ  բարելավվում է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ