14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

«Խնդրեցինք, որ վերադառնա հանուն մեր ազգի»

Ինչպես հայտնել ենք, Գագիկ Ծառուկյանը մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին: Այդ մասին Ծառուկյանը ավելի վաղ  հանդես է եղել հայտարարությամբ:
Անդրադառնալով այս թեմային՝  ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց.
«Ծառուկյանն, ըստ էության, արժեքավոր մարդ է հայ ժողովրդի համար: Նա այդ ամենն ապացուցել  է  իր ապրելակերպով, արած գործերով: Հասարակությանը դա հայտնի է: ԲՀԿ քաղխորհրդի ժամանակ, ինչպես հայտնի է, մենք   խնդրեցինք, որ  նա վերադառնա: Նրան լավություն չարեցինք մեր այդ քայլով, նույնիսկ հակառակը…  Խնդրեցինք, որ վերադառնա հանուն մեր ազգի», – նշեց Բոստանջյանը:

Վերջինս շեշտեց՝ լիահույս է, որ Ծառուկյանի վերադարձից հետո մեր քաղաքական դաշտում ու, առհասարակ, հայ ժողովրդի կյանքում դրական տեղաշարժ կարձանագրվի:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ