27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գագիկ Ծառուկյանը մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին (տեսանյութ)

ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդես է գալիս հայտարարությամբ:

 

Գագիկ Ծառուկյանը իր հայտարարության մեջ մասնավորապես նշում է, որ երբեք էլ չի ցանկացել զբաղեցնել որևէ մեկի պաշտոնը, ապա հիշեցնում, որ 2015 թվականի փետրվարյան հայտնի դեպքերից հետո ինքը փակեց քաղաքական էջը, որպեսզի արյունահեղությունից խուսափի, ինչի համար չի ափսոսում: Նա այդ որոշումը ճիշտ է որակում.

«Իմ որոշումից հետո քաղաքական դաշտում առաջացած բացը ոչ մի ուժ և գործիչ այդպես էլ չկարողացավ լրացնել: Քաղաքական որոշ առաջնորդների և գործիչների` այդ օրերին դրսևորած վարքագծի գնահատականը թողում եմ հանրության ու Աստծո դատին: Ես զերծ կմնայի քաղաքական գործընթացներին մասնակցելուց, եթե տեսնեի, որ մեր պետությունն ընթանում է ճիշտ ճանապարհով, որ ժողովրդի բարեկեցության մակարդակը բարձրանում է: Ցավոք սրտի, ունենք մեծ չափերի հասնող արտագաղթ, գործազրկություն, աղքատություն»,-նկատում է նա:

Գագիկ Ծառուկյանը հայտարարության մեջ նաև ասում է, որ այս դեպքում չի կարող անտարբեր լինել ժողովրդի ճակատագրի առջև, հատկապես որ յուրաքանչյուր օր իրեն են դիմում հազարավոր քաղաքացիներ, ԲՀԿ անդամներ, տարբեր կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Բացում եմ քաղաքական գործունեության բացված էջը և մասնակցելու եմ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին»,-հայտարարում է նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ