26 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Սեյրան Օհանյանը հասկացել է. Հայկական Ժամանակ

Մեր տեղեկություններով` պաշապանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը խորհրդարանական ընտրություններում համագործակցելու համար դիմել է նաեւ «Հայկական վերածնունդ» (նախկին ՕԵԿ) կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին։ Սեյրան Օհանյանը հասկացել Է, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձով իր շուրջ համախմբված դաշինքը թուլանում է։ Եվ նա Արթուր Բաղդասարյանին առաջարկել է ավելի ընդլայնված դաշինքով հանդես գալ։ Քանի որ Սեյրան Օհանյանը դեռ գրասենյակ կամ ներկայացուցիչ […]

Հայաստանցիների 72%-ը պատրաստ է մարտնչել երկրի համար. Gallup International

WIN/Gallup International-ը 64 երկրներում հարցումներ է անցկացրել, պարզելու համար, թե տվյալ երկրների քաղաքացիները որքանով են պատրաստ մարտնչել իրենց երկրի համար։ Արդյունքում պարզվել է, որ ընդհանուր հարցվածների 61%-ը պատրաստ է մարտնչել իր երկրի համար, իսկ 27%` ոչ, գրում է apsny.ge-ն: Իրենց երկրների համար մարտնչելու ամենամեծ պատրաստակամություն են ցուցաբերել Հյուսիսային Աֆրիայի եւ Մերձավոր Արեւելքի բնակիչները՝ 83 տոկոս, […]

Հիշիր ինձ, ինչպես ավազակին

Որդի՛ Աստծո, Աստվա՛ծ ճշմարիտ, որ իջար հայրական ծոցից և մարմին առար սուրբ Կույս Մարիամից մեր փրկութեան համար, խաչվեցիր, թաղվեցիր և հարություն առար մեռելներից ու փառքով համբարձվեցիր առ Հայրը, մեղա՜յ երկնքի և Քո առաջ, հիշի՛ր ինձ, ինչպես ավազակին, երբ գաս Քո արքայությամբ. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: Ամեն:

Ուր կգնան «Ծաղիկ Ռուբոն» ու «Շերիֆը»

ԲՀԿ քաղխորհրդի անդամ, Ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ Գրիգոր Գրիգորյանը /«Շերիֆ»/ դիմում է ներկայացրել կուսակցությունից դուրս գալու մասին: Հարկ է նշել, որ շաբաթ օրն էլ ԲՀԿ-ից դուրս գալու դիմում էր ներկայացրել նաև ԱԺ պատգամավոր Ռուբեն Գևորգյանը /«Ծաղիկ Ռուբո»/։ Նշենք նաեւ, որ քաղաքական կուլիսներում քննարկվում է վերջիններիս՝ ՀՀԿ-ին անդամակցելու հնարավորությունը:

«Մեր մարտական ոգին չեն կարողանա կոտրել»

«Գյուղում լավ ձյուն է եկել, ապրում ենք մեր հունով: Երեք օր է, կրակոցներ չեն հնչել: Խաղաղություն է տիրում», – Henaran.am-ի հետ զրույցում պատմեց Տավուշի մարզի Չինարի համայնքի ղեկավարը՝ Սամվել Սաղոյանը պատասխանելով հարցին` արդյոք վերջին օրերին ղարաբաղաադրբեջանական սահմանագծի լարվածությունը տարածվում է հայ-ադրբեջանական սահմանների վրա: Վերջինս ընդգծեց՝ գյուղացիների մոտ ընկճվածություն չկա: «Ինչ ուզում են՝ անեն, մեր մարտական ոգին […]

Նիկոլային բերման են ենթարկել

Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունվարի 28-ին, ժամը 21.15-ին, Արթիկ քաղաքի Լմբատ 2-րդ թաղամաս 10 շենքից բերման է ենթարկվել 30-ամյա Նիկոլայ Հ.-ն: Ոստիկանության մամուլի ծառայությունից   հայտնում են, որ նա 2011թ. դեկտեմբերի 23-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (Խարդախություն) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

Մուրացկանների համար

Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակում են մուրացկանությամբ զբաղվողների հայտնաբերման, նրանց սոցիալական և տարատեսակ այլ աջակցություն ցուցաբերելու աշխատանքները:  Նախկինում հայտնաբերված, մուրացկանությամբ զբաղվող 37 երեխաներից 21-ը բնակվում է մայրաքաղաքում: Ըստ այդմ, պատասխանատուների կողմից վերահսկողություն է իրականացվում նաև նրանց ընտանիքների նկատմամբ: Երեխաները հաճախում են դպրոց, իսկ նրանցից 3-ը գտնվում են ՀՕՖ-ի հովանու ներքո: Մուրացկանությամբ զբաղված […]

Մեծ փողեր են «ֆռալու»

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը վստահ է՝ սպասվող խորհրդարանական ընտրություններին բավականին մեծ գումարներն են ծախսվելու, և դա, բնականաբար, վատ անդրադարձ կունենա  երկրի տնտեսության վրա: «Մյուս կողմից էլ պետք է ասել՝  տպավորությունն  այնպիսին է, ասես բոլորն ուզում են քաղաքականությամբ զբաղվել կամ շնչահեղձ եղած՝ ուզում են պատգամավոր դառնալ: Իսկապես, շատերն են ուզում դառնալ պատգամավոր: Ու նրանց մեջ կան փողատերեր: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված