05 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հայաստանցիների 72%-ը պատրաստ է մարտնչել երկրի համար. Gallup International

WIN/Gallup International-ը 64 երկրներում հարցումներ է անցկացրել, պարզելու համար, թե տվյալ երկրների քաղաքացիները որքանով են պատրաստ մարտնչել իրենց երկրի համար։

Արդյունքում պարզվել է, որ ընդհանուր հարցվածների 61%-ը պատրաստ է մարտնչել իր երկրի համար, իսկ 27%` ոչ, գրում է apsny.ge-ն:

Իրենց երկրների համար մարտնչելու ամենամեծ պատրաստակամություն են ցուցաբերել Հյուսիսային Աֆրիայի եւ Մերձավոր Արեւելքի բնակիչները՝ 83 տոկոս, իսկ առավել քիչ պատրաստակամություն հայտնել են Արեւմտյան Եվրոպայի երկրները՝ 25%:

Իրենց երկրի համար ամենից քիչը պատրաստ են կռվել ճապոնացիները, նրանց միայն 11 տոկոսն է պատրաստակամություն հայտնել։

Համաձայն ուսումնասիրությունների՝ Հայաստանի քաղաքացիների 72 տոկոսը պատրաստ է կռվել իր երկրի համար։

Վրաստանում այդ թիվը կազմում է 76 տոկոս, Ադրբեջանում՝ 85 տոկոս։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ