25 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Առաջնահերթն իշխանությունը փոխելն է

«ՀՀ-ում քաղաքական ուժերի նման վիճակն սպառնալիք է: Բոլորը խոսում են ժողովրդավարությունից, սակայն մի քանի կուսակցության մոտ կա դա»,-Henaran.am_ ին ասաց քաղաքական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Ռ. Մեհրաբյանը կարևորոեց այն ոճը, որով «Ելք» դաշինքում ընտրել են ցուցակի առաջին 3 համարներին: Ընտրությունը կատարվեց երեք կուսակցությունների՝ «Քաղաքացիական պայմանագրի», «Լուսավոր Հայաստանի» և «Հանրապետության» քաղաքական խորհուրդների անդամների կողմից փակ քվեարկությամբ:  

«Կսկծու, փառք Աստծու»

Տարբեր ամբիոններում տարաբնույթ կարծիքներ են հնչում «Ծառուկյան դաշինքի» վերաբերյալ. ոմանք պնդում են, թե այս քաղաքական ուժը  իրական ընդդիմություն է, որոշներն էլ նշում են, թե այս ուժն իրական ընդդիմություն չէ, ավելին, ՀՀԿ-ի բաղկացուցիչ մասն է: Անդրադառնալով վերը նշված վարկածներից վերջինին՝ ԲՀԿ-ական պատգամավոր   Լյովա Խաչատրյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Այդպիսի կարծիք հայտնողներին ասեմ՝ կսկծու, փառք Աստծու: […]

Միեւնույն է` ՀՀԿ-ին

«Ես չէի ցանկանա որևէ քաղաքական դաշինքի  կամ քաղաքական ուժի մասին  ինչ-որ գնահատական կամ  որակում տալ, քանի որ ինքս չեմ մասնակցում այս ընտրապայքարին», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ռեֆորմիստների առաջնորդ   Վահան Բաբայանը: Մինչև ընտրացուցակների ուրվագծումը, ինչպես հայտնի է, Վահան Բաբայանը հայտարարեց, որ ռեֆորմիստները ՀՀԿ-ին են աջակցելու, և կարծիք կար, որ  Բաբայանը պետք […]

Էդվարդ Նալբանդյանը և Սերգեյ Լավրովը մի շարք հրատապ հարցեր են քննարկել /տեսանյութ/

Փետրվարի 22-ին պաշտոնական այցելությամբ Մոսկվա ժամանած Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի առանձնազրույցին հաջորդեցին պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված բանակցությունները: Ողջունելով նախարար Նալբանդյանին՝ նախարար Լավրովը շեշտեց ավանդական դարձած բարձր մակարդակի այցերի նշանակությունը երկու պետությունների միջև դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում: Հայաստանի արտգործնախարարը, շնորհակալություն հայտնելով հրավերի ու […]

Ինչ էլ որ գա քո գլխին

Որդյա՛կ, եթե նվիրվում ես Տիրոջը ծառայելու, քո անձը փորձությունների պատրաստիր։ Ուղղի՛ր քո սիրտը, համբերի՛ր եւ շփոթության մի՛ մատնվիր աղետների ժամանակ։ Փարվի՛ր Տիրոջը եւ մի՛ հեռացիր, որպեսզի հետագայում բարձրանաս։ Ինչ էլ որ գա քո գլխին, ընդունի՛ր հոժարությամբ եւ հաճախադեպ տառապանքների ժամանակ համբերատա՛ր եղիր։ Ոսկին փորձվում է կրակի մէջ, իսկ մարդը՝ տառապանքների բովում։ Սիրաք 2:1-5

«Լույսը խավարում լուսավորում է». երիտասարդների վկայությունները /տեսանյութ/

«Լույսը խավարում լուսավորում է» ֆիլմում վկայություններ են տալիս այն երիտասարդները, որքվեր ինչ-ինչ պատճառներով հեռու են գտնվել Հայ Եկեղեցուց: Նրանք պատմում են, թե ինչպիսի խնդիրների ու հորձանուտների մեջ էին մինչև Մայր Եկեղեցի վերադառնալը: Ֆիլմը նկարահանվել է ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի հայրական օրհնությամբ, տեր և տիկին Մնացական Գասպարյանի ու Ռիտա Աջամօղլյանի բարերարությամբ: Նախաձեռնությունը ԱՀԹ Զորավոր […]

Աշխատանքային խորհրդակցություն ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում

Փետրվարի 22-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցում  էր Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Վլադիմիր Գասպարյանը անդրադարձավ մարզի ոստիկանների նախորդ տարվա օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներին, մարզի առանձնահատկություններին, աշխատանքում դեռևս առկա թերացումներին և ընդգծեց, որ հանցավորության լավագույն կանխարգելումը հանցագործությունների անվերապահ բացահայտումն է: Վլադիմիր Գասպարյանն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված